ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց անձնական տվյալներին միջամտություն ենթադրող նախագծերի փաթեթը (տեսանյութ)
Ազգային ժողովը րոպեներ առաջ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։
Նախագիծն ընդունվեց 71 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակացությամբ։
Նշենք, որ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները ներկա չեն արտահերթ նիստին։
Օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել էր այսօր՝ 69 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Քվեարկությանը չէին մասնակցել «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները։
Նշենք, որ քվեարկությունից առաջ արտահերթ ելույթով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Փոխվարչապետը մանրամասն ներկայացրեց այդքան քննադատված նախագծերի փաթեթը ու ընդգծեց, որ որևէ մարդկային միջամտություն չի լինելու, համակարգն ավտոմատացված է։
«Կա ծարգիր, որը գտնում է հավանական շփման շրջանակը, և այդ անձանց մենք առաջին հերթին զանգում ու տեղեկացնում ենք։ Եթե անձը հաստատում է, որ ինքը շփվել է վարակակրի հետ, մենք նրան խնդրում ենք ինքնամեկուսանալ։ Սա է հիմնական գործիքը, որը մենք այս նախագծով նախագծել ու ստեղծել ենք»,- ասաց նա։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր