Պետրոսյանի երիտասարդ ընկերուհին կրկին ներկայացել է լողազգեստով
Տատյանա Բրուխունովան, ով, ըստ լուրերի, դարձել է հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի կինը, Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել, որում կրում է հետաքրքիր լողազգեստ: Հրապարակմանը կից նա գրել է․ «Հրաշալի արձակուրդ էր»։
Կադրում Բրուխունովան կերպարանք է ընդունել կատվի մռութով եւ ականջներով սեւ լողազգեստով։ Հումորիստի օգնականն արեւից պաշտպանվել է նորաձեւ ծղոտե գլխարկով:

Օգտատերերի մի մասը փորձել է Բրուխունովայից պարզել, թե արդյոք նա Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացրած արձակուրդից հետո մեկուսացել է: Ինչն էլ մեկնաբանություններում վեճի պատճառ է դարձել։
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում մարդիկ։ Հինգ մարդ աներեսի պես նույն հարցն է տալիս... ձեզ դուր է գալիս, որ մարդը կարանտինում է։ Այո, ես կարանտինում եմ: Հանգստացեք արդեն», - առաջին հարցին պատասխանել է նա։
Նրան խնդրել են չնեղանալ՝ բացատրելով, որ թեմայի նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է ԱՄԷ-ում կորոնավիրուսի տարածման մասին ոչ մեծ քանակությամբ տեղեկատվությամբ։

«Ինչու է ձեզ ընդհանրապես հետաքրքրում, թե ինչով է զբաղվում կողմնակի մարդը։ Կարանտինում է նա, թե զուգարանակոնքին։ Ձեզ ի՞նչ», - ճշտող հարցին պատասխանել է Բրուխունովան։
Մյուս օգտատերերը գովել են Պետրոսյանի սիրեցյալի կերպարը եւ հաճոյախոսություններ արել նրա կազմվածքի համար։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...
Դեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարին