Գորիսի քաղաքապետը, տեղակալը և նրանց մերձավորները կասկածվում են քաղաքացուց 33 մլն դրամի շորթում կատարելու մեջ
Մարտի 17-ին ոստիկանության Կապանի բաժին է դիմել Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 32-ամյա Գուրգեն Հովսեփյանը և հայտնել, որ այս տարվա փետրվարի 8-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Գորիսի քաղաքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը, ինչպես նաև նրանց հետ գտնվող Արտակ և Յաշա Առուշանյանները, ոմն Ալիկ և Աշոտ, որոնցից մեկը պահեստապետ է, մյուսը՝ խանութպան, և մեկ այլ խանութի տնօրեն Արման Հայրապետյանը իրեն ապօրինի կերպով ազատությունից զրկել են, ծեծի ենթարկել, պահանջել, որ վճարի 33 միլիոն դրամ: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Գուրգեն Հ.-ն Կապանի ոստիկաններին հայտնել է, որ իրեն մեղադրում են, որ ինքը իբրև թե 2015-2020 թվականների ընթացքում Գորիսի քաղաքապետ Ա. Առուշանյանին պատկանող շինանյութի պահեստից այդքան գումարի գողություններ է կատարել, ու այդ ամենի դիմաց իր կամքին հակառակ, ստիպողաբար իրենից վերցրել են իր անձնագիրը, իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի 01 ՍD 099 համարանիշի ավտոմեքենան, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, ինչպես նաև պարտադրել են գրավադրել իր կնոջ հարազատների բնակարանները:
Գ. Հովսեփյանը հայտնել է, որ դրանից հետո շարունակաբար իր և իր մերձավորների կյանքի ու առողջության դեմ քաղաքապետի և նրա մերձավորների կողմից տրվել են սպառնալիքներ՝ գումարը չտալու և ոստիկանություն ու քննչական մարմիներին չդիմելու նպատակով: Ըստ Գ. Հովսեփյանի՝ դա է եղել պատճառը, որ նախկինում իրավապահներին չի դիմել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, իավապահներները ունեն կասկածներ, որ հնարավոր է, Գ. Հովսեփյանը չափազանցնում է և գույները խտացնում:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքի իր հիմնական բազաներից. Reuters
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Պատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար և ցմшհ պայմանագիր. «Ալ-Իթիհադի» նախագահ