Մենք պետք է զերծ մնանք օտար երկրների օրենքները կուրորեն տեղայնացնելուց. Գևորգ Պետրոսյան
Մենք, ընդհանուր առմամբ, գնահատում ենք Կառավարության մտահոգությունը, բայց անգամ այս պարագայում նման հում նախագիծ բերելը բոլոր առումներով խոցելի և անընդունելի է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով ԱԺ-ի առաջին ընթերցմամբ ընդունված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման պահանջները խախտելու հետևանքով մարդկանց զանգվածային հիվանդացման համար պատիժ սահմանող նախագծի մասին:
«Նախագծին մենք երեկ կողմ քվեարկեցինք՝ պայմանով, որ մեր գրավոր առաջարկությունները հաշվի առնվեն, որպեսզի երկրորդ ընթերցմամբ նորից կողմ քվեարկենք: Մենք մի քանի դիտարկում ունենք, մասնավորապես, որ սանկցիան շատ անհամաչափ է ընտրված, որովհետև չի կարելի անզգույշ վարակվելու կամ վարակելու համար մարդուն հինգ տարի դատապարտել, այն դեպքում, երբ մարդը կարող է իր կամքից անկախ այդ իրավիճակում հայտնվել»,- ասաց պատգամավորը:
Ըստ պատգամավորի՝ այս նախագիծը չպետք է ուղղվի մարդկանց դեմ: Դիտարկմանը, թե այլ երկրներում ևս կա նման պատժամիջոց, և գուցե Հայաստանը հետ մնալ չի ուզում, Պետրոսյանը պատասխանեց, որ մենք պետք է զերծ մնանք օտար երկրների օրենքները մեխանիկորեն և կուրորեն տեղայնացնելուց:
«Մենք չգիտենք, թե այլ երկրներում ինչ կանոններ կան, դրա համար մեր կողմից բարձրացված հարցերից մեկն այն էր, որ պետք է հասկանալ, թե մեկուսացման, ինքնամեկուսացման ընթացքում պահանջները խախտելու օրինակները որոնք են: Այդ պահանջները ևս պետք է նորմատիվ իրավական ակտով սահմանվեն»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն կողմ է, որ պայքար լինի մարդու, ժողովրդի առողջության, գոյության համար, բայց կողմ է այն դեպքում, որ այդ պայքարի միջոցները օրինականության սահմաններում լինեն: Պատգամավորը նշեց, որ այսօր քննարկում կլինի և նրանք ավելի կոնկրետ իրենց գրավոր առաջարկները կներկայացնեն և կպնդեն:
Վերջինիս ներկայացմամբ՝ նախագիծն ընդունվելուց հետո ըստ Սահմանադրության՝ հետադարձ տույժ չի կարող կիրառվել: «Բայց նորից քննարկման հարցեր կան, թե օրինակ՝ դիտավորյալ վարակելը որն է, անզգուշությամբ վարակելը որն է: Եթե մեր դիտարկումները Կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը կընդունի՝ մենք երկրորդ ընթերցմամբ էլ կողմ կլինենք, եթե չէ, ապա մենք խմբակցությունում կքննարկենք այլ դիրքորոշում ներկայացնելու հարցը»:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքի իր հիմնական բազաներից. Reuters
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Պատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար և ցմшհ պայմանագիր. «Ալ-Իթիհադի» նախագահ