Ի՞նչ է ասել կամ չի ասել նախագահը
Երեկ կայացել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ։
Պաշտոնական կցկտուր տեղեկատվությունը, հասկանալի է, ամբողջությամբ չի լուսաբանում հանդիպման մանրամասները։ Հասկանալով, որ հանրության ուշադրությունը չափազանց մեծ է այդ հանդիպման նկատմամբ, փորձենք կռահել առավել հիմանական և չլուսաբանված թեմաները։
1. Որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր նախագահ Ա. Սարգսյանը խստորեն դատապարտել է Առողջապահության նախարարի դատարանի որոշմանը չենթարկվելու քայլը և պահանջել ժամ առ առաջ՝ ի կատար ածել դատարանի պահանջը։ «Որևէ մեկն իրավունք չունի չենթարկվելու դատարանի որոշմանը, դա սահմանադրականության կոպտագույն խախտում է, իր բոլոր քրեաիրավական հետևանքներով»- հավանորեն ասել է նախագահը։
2. Ամենայն հավանականությամբ, նախագահը որպես հասարակ քաղաքացիների շահերի պաշտպան հետաքրքվել է, թե ՀՀ առողջապահության նախարարը որտեղից է գնել իր դիմակը, քանի որ սովորական մարդիկ չեն կարողանում նույնը անել։ «Հազարավոր մարդիկ ամեն օր ցանկանում են Ձեզ պես ձեռք բերել դիմակներ, սակայն արդեն մի քանի շաբաթ չեն կարողանում դա անել»,- հավանորեն ասել է երկրի նախագահը։
3. Ամենայան հավանականությամբ, նախագահ Արմեն Սարգսյանը Առողջապահության նախարարին խնդրել է Փաշինյանին տեսնելիս ասել, որ պետական գաղտնիքի հրապարակումը արգելված է օրենքով և քրեաիրավական հետևանքներ կարող է ունենալ։ «Ցավոք, Սևանում կապը լավը չէ,ես չեմ կարողանում անձամբ զանգել, սակայն դուք փոխանցեք, որ պետական գաղտնիք հրապարակելիս դա լսում է ոչ միայն Պողոսը, այլև Իլհամը, Ռեջեփ Թայիփը և այլոք։ Չի կարելի... հուսով եմ՝ լուրջ եք»,- հավանորեն ասել է երկրի նախագահը:
Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ի՞նչ է հայտնի այսօր Սիրիային հանձնված վարձկանների մասին
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ԱՄՆ-ը զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքի իր հիմնական բազաներից. Reuters
Պատրաստ եմ Մեսսիին առաջարկել ցանկացած գումար և ցմшհ պայմանագիր. «Ալ-Իթիհադի» նախագահ