«Գրեմմի»-ից՝ մինչեւ Կարապի լիճ. «մեր փեսա» Քանյե Ուեսթն այսօր դարձավ 40 տարեկան
Խոստովանեք՝ Կարապի լճի մոտակայքում զբոսնելիս մինչ օրս շատերս դրական հիշողություններ ենք վերապրում, որոնք հիմնականում կապված են աշխարհահռչակ ռեփեր, «Գրեմմի»-ի մրցանակակիր եւ պարզապես մեր սիրելի Քիմ Քարդաշյանի ամուսին Քանյե Ուեսթի՝ 2015 թ-ի մենահամերգի հետ: Այդ օրը երգիչը ոչ միայն հայ երկրպագուներին ուրախացրեց իր հիթային կատարումներով, այլեւ ոչ ավել, ոչ պակաս, ցատկեց Կարապի լիճը՝ իր հետեւից տանելով մի շարք երկրպագուների:
Իհարկե, գտնվեցին երջանիկներ, որոնք հաջողացրին ունենալ սելֆիներ «մեր փեսայի» հետ:

Ինչո՞ւ հիշեցինք այս ամենը՝ մի պարզ ու արդարացված պատճառով. այսօր՝ հունիսի 8-ին, Քանյե Ուեսթը նշում է ծննդյան 40-ամյակը:

Հայտնի ռեփերի եւ գեղեցկուհի հայուհու սիրո պատմությունն ու ամուսնական կյանքն ամեն օր քննարկում են լրատվամիջոցներում: Այսօր փորձենք լինել ավելի օրիգինալ եւ ներկայացնենք Ուեսթի հայտնի եւ հետաքրքիր մեջբերումներից մի քանիսը.
«Քիթդ բարձրացրու դեպի երկինք, սիրտդ բաց արա Աստծո առաջ, իսկ դեմքդ ուղղիր դեպի պայծառ արեւը»:
«Եթե քեզ հնարավորություն է տրված խաղալ կյանքի խաղը, ապա սովորիր գնահատել դրա յուրաքանչյուր վայրկյանը: Շատերը դա չեն գնահատում, մինչեւ չեն կորցնում»:

«Դու կհավատայի՞ր մի բանի, որին միայն դու ես հավատում»:
«Այո, ես կարծում եմ՝ ես լավագույնն եմ»:
«Հավատում եմ, որ երկնքի մի անկյունից հրեշտակներն ինձ հետեւում են»:
«Կյանքում ոչինչ քեզ չեն կարող խոստանալ, բացի մահվանից»:
«Ես ոչնչից երբեք այնքան լավ չեմ եղել, որքան սովորելուց»:
«Ոչ ոք ինձ չի կարող թելադրել, թե ուր գնամ, իսկ ուր՝ ոչ»:

«Ես իսկապես վայելում եմ իմ հաղթանակի րոպեները»:
«Ես ոչ ցանկանում եմ լինել ձանձրալի, ոչ էլ ուզում եմ չափից դուրս նորամուծություններ ստեծող լինել»:

«Իմացիր քո գինը: Մարդիկ միշտ էլ իրենց պահում են այնպես, ասես իրենք քեզ համար ավելի շատ բան են անում, քան դու՝ իրենց»:
Հ. Գ. Շնորհավոր ծնունդդ, Քանյե :)
NEWS.am STYLE


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի