Ձևավորում է մեկ ընդհանուր շտաբ. Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել
Մարտի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի տնտեսության վրա կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված բացասական հետևանքների հակազդման քաղաքականության փաթեթի մշակման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից:
Փոխվարչապետը ասել է․
«Ինչպես գիտեք նոր տեսակի կորոնավիրուսը բացի մարդկային կյանքերին ու առողջությանը վնաս հասցնելուց, նաև էական վնասներ է հասցնում համաշխարհային տնտեսությանը, ինչպես նաև ամեն առանձին երկրում որոշակի խնդիրներ և բացասական երևույթներ առաջանում են: Եվ, մասնավորապես, Հայաստանում դա շատ տեսանելի է զբոսաշրջության ոլորտում, որը բնական է:
Այսօր մենք կքննարկենք այն առաջարկները, որոնք ձևավորվել են տարբեր գերատեսչությունների կողմից: Կարծում եմ շատ կարճ ժամկետներում կամբողջականացնենք գործողությունների ծրագիր, որը մեզ հնարավորություն կտա որոշ չափով կանխարգելելու և մեղմելու հետևանքները, ինչպես նաև հեռանկարում որոշակի հնարավորություններ ստեղծելու:
Բայց սոցիալ-տնտեսական հարցերից զատ, կուզնայի նաև ներկաներին տեղեկացնել այն աշխատանքների վերաբերյալ, որոնք իրականացվում են, կարելի է ասել, 24-ժամյա ռեժիմով։ Բոլորդ արդեն տեղեկացել եք նոր հայտնաբերված դեպքերի վերաբերյալ և այդ դեպքերը հիմնականում կրկին այն շրջանակից են, որոնք գտնվել են կարանտինի մեջ և հայտնի նշանդրեքի մասնակիցներ են։
Ձևավորում է մեկ ընդհանուր շտաբ Առողջապահության նախարարության, ուժային կառույցների, տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ, որը զբաղվում է որոնողական աշխատանքներով և այս պահի դրությամբ բավականին արդյունավետ այդ աշխատանքները իրականցվում են։ Մեր գրասենյակը, Առողջապահության նախարարությունը ու Արտաքին գործերի նախարարությունը կրկին ամենօրյա ռեժիմով աշխատանքի մեջ են լինելու»։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության վրա պոտենցիալ ազդեցությունները հնարավորինս ամբողջական ծավալով բացահայտելուն և գնահատելուն ուղղված աշխատանքները։ Մանրամասն անդրադարձ է կատարվել իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներից կախված՝ կարճաժամկետ ու միջնաժամկետ կտրվածքով սոցիալ-տնտեսական խթաններին ու գործիքներին։ Մասնակիցները ներկայացրել են նախնական առաջարկություններ, և որոշվել է, որ փոխվարչապետի գրասենյակի ներքո կձևավորվի տնտեսական օպերատիվ խումբ՝ ամենօրյա ռեժիմով աշխատանքները շարունակելու և գործողությունների միասնական փաթեթ ներկայացնելու համար։
Պետական գերատեսչություների աշխատակիցների մի մասը կաշխատի տանից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Տեղեկացնում եմ, որ #կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշմամբ պետական գերատեսչություններին հանձնարարվել է իրենց գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկել մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում #աշխատանքը հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։
Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք եւ/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը»,- գրել է նա։


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իսրայել պետությունը անմիջապես կճանաչվի. Ռեզա Փահլավին կիսվել է Իրանի ապագայի տեսլականով