Ալկոհոլի նույնիսկ չափավոր քանակությունը քայքայում է ուղեղը. գիտնականներ
Օրական նույնիսկ մեկ բաժակ գինու օգտագործումը կարող է վնասել ուղեղը եւ ժամանակի ընթացքում մտավոր գործառույթների խանգարում առաջացնել, զգուշացնում են Օքսֆորդի համալսարանի հետազոտողները:
Նրանց խոսքով` ալկոհոլի նույնիսկ չափավոր օգտագործումը մեծացնում է հիշողության հետ կապված խնդիրների առաջացման եւ ծերունական տկարամտության զարգացման հավանականությունը:
Նրանք 30 տարի` 1985 թվականից սկսած, հետեւել են 550 տղամարդկանց եւ կանանց խմած ալկոհոլի ծավալին եւ ուղեղի մտավոր աշխատանքին: Դիտարկումների վերջին փորձի բոլոր մասնակիցների ուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայով սքանավորում են կատարել: Նշենք, որ կամավորներից ոչ մեկը ալկոհոլային կախվածությամբ չի տառապել, սակայն սպիրտային ըմպելիքների օգտագործման մակարդակը բոլորի մոտ տարբեր է եղել:
Հետազոտությունից 23 մարդու բացառելով տեղեկությունների անբավարարության կամ այլ պատճառներով` գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ալկոհոլի ցանկացած քանակ մտավոր խնդիրների կատարման վրա բացասաբար է ազդում: Ուշադրություն դարձնելով մի շարք այլ գործոններին, այդ թվում` տարիքին, սեռին, սոցիալական ակտիվությանը եւ կրթական մակարդակին, գիտնականները հայտնաբերել են, որ սպիրտային ըմպելիքների առավելագույն քանակ օգտագործած մարդիկ հիպոկամպի փոքրացած ծավալ են ունեցել` ուղեղի գոտի, որը կապված է հիշողության հետ: Ընդհանրապես սպիրտային ըմպելիքներ չօգտագործած մարդկանց 35 տոկոսը բախվել է հիպոկամպի աջ հատվածի փոքրացման հետ: Նրանք, ովքեր շաբաթական ալկոհոլ են օգտագործել 14-ից մինչեւ 21 չափաքանակով, փոքրացումը կազմել է 65 տոկոս, իսկ ովքեր խմել են 30 եւ ավելի չափաբաժին` 77 տոկոս:
Սպիտակ նյութի պահպանման կառուցվածքը նույնպես կապված է մարդկանց օգտագործած սպիրտային ըմպելիքների քանակի հետ: Ալկոհոլի առավելագույն քանակ ստացած մարդիկ զգալիորեն վատ են հաղթահարել բառապաշարի թեստերը: Ընդհանուր առմամբ, հետազոտությամբ պարզվել է, որ սպիրտային ըմպելիքների ցանկացած քանակ բացասաբար է ազդում ուղեղի աշխատանքի վրա` մոտեցնելով ծերունական տկարամտությունը, եւ ալկոհոլի ոչ մի մակարդակ մարդու համար պաշտպանական նշանակություն չունի:
Նշենք, որ վերջերս այլ հետազոտություններ են հրապարակվել, որոնք վկայում են, որ գոյություն չունի առողջության համար ալկոհոլի անվտանգ քանակ. այսպես` Քաղցկեղի հետազոտման ամերիկյան ինստիտուտի եւ Քաղցկեղի հետազոտման համաշխարհային հիմնադրամի գիտնականները պնդում են, որ ամեն օր մեկ բաժակ գինի կամ ալկոհոլային այլ ըմպելիքի մեկ չափաբաժին խմող կանանց մոտ մեծանում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի