Նիկոլ Փաշինյանը իր վրայից մեղքը բարդում է Քոչարյանի վրա. Միհրդատ Մադաթյանը
Նիկոլ Փաշինյանը իր վրայից մեղքը բարդում է ՀՀ երկրորդ նախագա Ռոբերտ Քոչարյանի վրա: Այս մասին այսօր` մարտի 9-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:
«Մարտի 1-ի գործը շինծու է եւ եւ բացառապես կախված է նրանից, թե ինչքան Նիկոլ Փաշինյանը կկարողանա ձգել եւ պահել Ռոբերտ Քոչարյանին բանտարկության մեջ: Որովհետեւ էդ ամբաստանյալի աթոռին պետք է նստած լինեն Նիկոլ Փաշինյանը, նահիտ Բախշյանը, Ստեփան Սաֆարյանը, ովքեր որ հրահրեցին էդ անկարգությունները Երեւանում, ովքեր որ փորձեցին սրել, ագրեսիվացնել էն մասսային, որպեսզի էդ ազնիվ, լավ մղումներով ժողովուրդը հունից դուրս գա եւ մենք ունենանք լուրջ կոնֆլիկտներ: Ու էսօրվա դրությամբ մեղադրել Ռոբերտ Քոչարյանին տրիվիալ մի իրավիճակ է տեղի ունենում` Նիկոլ Փաշինյանը իր վրայից մեղքը բարդում է Քոչարյանի վրա եւ պատրաստ են հասնել մի իրավիճակի, որ մարդը դառնա անդամալույծ, նոր ազատ արձակեն»,-ասաց Մադաթյանը:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանն էլ նշեց, որ Քոչարյանի դատավարությունը կշարոնակվի այնքան ժամանակ քանի Նիկոլ Փաշինյանը իշխանություն է:
«Այնքան մարդ է կանչված որպես վկա, որ սովորական ընթացքի դեպքում էլ դա մոտավորապես 5 տարի կտեւի»,- ասաց նա:


















































«էդ ի՜նչ վտանգավոր հանցագործ էին բռնում». Մադաթյանը` «Վստրեչի Ապերի» տուն ներխուժելու մասին
Քաղաքացիների 90 %-ը չգիտի, թե ինչին է «Այո» քվեարկելու․ Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...