«էդ ի՜նչ վտանգավոր հանցագործ էին բռնում». Մադաթյանը` «Վստրեչի Ապերի» տուն ներխուժելու մասին
Հոգեբան Միրհդատ Մադաթյանը կարծում է, որ ոստիկանների նեխուժումը «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանի տուն ոստիկանապետ նշանակելու նախաշեմին ինչ-որ ինքնահաստատման խնդիր էր: Այս մասին այսօր` մարտի 9-ին, ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Ես չգիտեմ` ինչ ինքնակայացման խնդիրներ էին լուծում եւ ինչքան գիտեմ Վարդանյան Արամը քաղաքում չի, հանրապետությունում չի եւ էնտեղ երեխա կար եւ այլն, եւ այլն: Հիմա ես չգիտեմ` էդ ինչ վտանգավոր հանցագործ էին բռնում, երեւի ինչ-որ մի ձեւ բացատրություն կտան: Էս իրավիճակում ամենազավեշտալին այն է, որ ինչ-որ իրեր են կորել բնակարանից ու իրավիճակը զավեշտալի է, որովհետեւ մենք ոստիկանության կողմից նախկինում նման իրավիճակ չենք ունեցել ու վստահ կարող ենք ասել, որ չի եղել նման բան: Հնարավոր է, որ ոստիկանապետ նշանակելու նախաշեմին ինչ-որ ինքնահաստատման խնդիր էր, որ լուծվում է»
Հոգեբանը նշեց, որ ինքը չի հասկանում Արամ Վարդանյանի կապն այսօրվա քաղաքականության հետ եւ ընդհանրապես հայրենիքում ներդրումներ անելու հետ:
«Էստեղ ավելի կարեւոր խնդիր կա եւ կարծում եմ` ուշադրություն շեղելու այս պահը բնորոշ է այսօրվա իշխանություններին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2020թ. մարտի 4-ի գիշերը՝ ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ ներխուժել են Արամ Վարդանյանին եւ նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տներ։
Կատարված գործողությունների արդյունքում բերման էին ենթարկել Արամ Վարդանյանի որդուն եւ 2 քաղաքացու, 2 քաղաքացի էլ ձերբակալվել է, որից մեկը Վարդանյանի եղբորորդին է, մյուսը՝ հարեւանը:
Նշենք, որ տան խուզարկությունը շարունակվում էր նաեւ երեկ։ Վարդանյանի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին եւ Լուսինե Սահակյանին քննիչները ներկայացրել էին տանը խուզարկությունն իրականացնելու դատարանի որոշումը։ Ըստ որոշման բովանդակության՝ նրանք Վարդանյանի տանը փնտրում էին զենք-զինամթերք, չգտնելով նմանատիպ իրեր, վերցրել են Վարդանյանի անձնական կյանքին վերաբերող տեսաերիզներ։


















































Նիկոլ Փաշինյանը իր վրայից մեղքը բարդում է Քոչարյանի վրա. Միհրդատ Մադաթյանը
Քաղաքացիների 90 %-ը չգիտի, թե ինչին է «Այո» քվեարկելու․ Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից