Բրիթնի Սփիրսի որդին հայտնել է, որ իր մայրը մտադիր է այլևս չզբաղվել երաժշտությամբ
Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Բրիթնի Սփիրսի որդին՝ Ջեյդեն Ֆեդերլայնը հայտարարել է, որ մայրը մտադիր է «թողնել» երաժշտությունը, գրում է Cosmopolitan-ը։
Ջեյդեն Ֆեդերլայնը խոստացել է պատմել իր հայտնի մոր մտադրության մասին «ամբողջ պատմությունը», եթե Instagram-ում իր հետևորդների թիվն ավելանա։

Instagram-ի ուղիղ եթերում նա ասել է. «Ի՞նչ է կատարվում մորս հետ: Ես ձեզ ամեն ինչ կպատմեմ այն ժամանակ, երբ 5000 հետևորդ ունենամ»։
Երկրպագուներից մեկի այն հարցին, թե արդյոք երգչուհին մտադիր չէ նոր երաժշտություն ներկայացնել, Սփիրսի 13-ամյա որդին ասել է, որ չի կարծում, որ մայրն ընդհանրապես երաժշտությամբ կզբաղվի։
«Հիշում եմ՝ մի անգամ հարցրի․ «Մամ, ինչո՞ւ էլ չես երգում», ու նա պատասխանեց․ «Չգիտեմ, քաղցրիկս։ Մտածում եմ՝ գուցե այլևս չերգեմ»։ Ես էլ ասացի․ «Գժվե՞լ ես, մամ, այդ ամենից դու մեծ գումարներ ես աշխատում»,- ասել է երգչուհու որդին։
Ջեյդենը նաև պատմել է, որ ներկայում ապրում է իր հոր ՝ Քևին Ֆեդերլայնի հետ և իր մորը կտեսնի «մի քանի շաբաթ անց»:
«Ես պատրաստվում եմ այցելել նրան մի քանի շաբաթ անց, քանի որ հիմա հորս հետ եմ»,- ասել է նա։
Դեռահասը պնդել է, որ իր հայրը չի բարկանա ուղիղ եթերում ասած խոսքերի համար։
«Նա աշխարհի լավագույն հայրն է։ Բառացիորեն՝ Հիսուսն է»,- ասել է տղան։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ