Դժվար թե դա հեղափոխականները կարողանան մարսել. Ստեփան Դանիելյան
Եթե Սիրիայում Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնություն գան Ղարաբաղի հաշվին ու Նիկոլը դրան համաձայնվի, ապա դժվար թե դա հեղափոխականները կարողանան մարսել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփաան Դանիելյանը:
«Եթե Սիրիայում Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնություն գան Ղարաբաղի հաշվին ու Նիկոլը դրան համաձայնվի, ապա դժվար թե դա հեղափոխականները կարողանան մարսել։
Իրենցքայլականներն, ապագայում, չեն կարողանա ասել, որ իրենք ընդամենը կոճակ սեղմողներ են եղել ու մեղավոր չեն։ Դա չի հաջողվելու, հատ առ հատ պատասխանատվություն են կրելու։
Մինսկի խմբի համանախագահների Անկարա այցելելը, այս պահին, ու Չավուշօղլու հայտարարությունը, նման վտանգ է իր մեջ պարունակում։ Այս առումով Արցախի ընտրություններն արդեն այլ երանգ են ստանում, ինչպես նաև հանրաքվեի իմաստն է երևակվում։
Ինչ վերաբերվում է ժողովրդի սրտի վարչապետին, ապա նման զարգացման դեպքում պետք է հասկանալ, որ նա հենց սկզբից է տեղյակ եղել նման սցենարին, առաջ մղելով անվտանգության հարցը անկախության հարց հաշվին։
Հույս ունենանք, որ սա ընդամենն առաջին տպավորությունն է և ես սխալվում եմ, իսկ ռուսները փորձում են ընդամենը ժամանակ շահել, իսկ Էրդողանը իր ժողովրդին բացատրել Սիրիայում համաձայնության գալու նպատակը՝ դեմքը փրկելու համար, հետո կյանքը ցույց կտա»,- գրել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից