Եվրահանձնաժողովը կանխատեսում է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացում
Եվրամիության իշխանությունները անդամ երկրներում նոր կորոնավիրուսային ինֆեկցիայով հիվանդանալու ռիսկի գնահատականը բարձրացրել են միջինից մինչեւ բարձր մակարդակի: Այս մասին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մեր գործակալությունն այսօր ներկայացրել է, որ ռիսկը բարձրացված է միջինից մինչեւ բարձր մակարդակի»,- ասել է նա:
ԵՀ ղեկավարի խոսքով՝ Եվրամիությունը բոլոր մակարդակներով ակտիվորեն միջոցներ է նախաձեռնում վիրուսի տարածումը կասեցնելու համար:
Եվրոպայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարանալու է, Եվրահանձնաժողովը պատրաստում է համակարգված պատասխան: Եվրահանձնաժողովը ավելի քան 230 մլն եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերի համար եւ փնտրում է լրացուցիչ միջոցներ ներգրավելու հնարավորություն:
Եվրահանձնաժողովը ԵՄ 18 երկրում գրանցել է կորոնավիրուսով վարակման 2,1 հազար դեպք, 54 մարդ մահացել է:
Մարտի 6-ին ԵՄ-ն առողջապահության նախարարների արտահերթ հանդիպում կանցկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները քննարկելու համար:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) առաջացրած հիվանդությունը բռնկվել է Կենտրոնական Չինաստանի ամենախիտ բնակեցված՝ 12 մլն բնակչությամբ Ուհան քաղաքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ՝ բնորոշելով որպես բազմաթիվ օջախներով համաճարակ: Չինաստանի սահմաններից դուրս ամենամեծ թվով վարակակիրներ կան Հարավային Կորեայում եւ Իտալիայում: Վարակման դեպքեր են հայտնաբերվել 67 երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում: Չինաստաում, որին ԱՀԿ տվյալներով բաժին է ընկնում հիվանդացածների հիմնական զանգվածը, գրանցվել է մահվան 2,9 հազար դեպք, առողջացել է 44,4 հազար մարդ, վարակման դեպքերի թիվն անցել է 80 հազարից:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»