ՏՄՊՊՀ-ն ապրանքների պակասորդի հարցով ուսումնասիրություն պետք է սկսի «Սաս», «Երևան Սիթի», «Զովք» և այլ ցանցերում. Պարսյան
Վերջին ժամերի ընթացքում հանրությունը ներկայացնում է փաստեր, որ խոշոր առեւտրային ցանցերում բացակայում են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ (ոսպ, բրինձ, մակարոն եւ այլն), ինչը կանխատեսելի տնտեսական երեւույթ է եւ բնորոշ է կորոնավիրուսով վարակված բոլոր երկրներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա մասնավորապես, հավելել է. «Չնայած բազմաթիվ կոչերին՝ տնտեսությունը նախապատրաստելուն ուղղված քայլերը բացակայում են։ Ինչեւէ, ունենք, այնինչ ունենք։ Եվ այս իրավիճակում մնում է միայն հետեւանքների արձանագրումը եւ օրենքը խախտողներին պատասխանատվության ենթարկելը, որից հասարակական կորուստը չի փոխհատուցվի։
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գերիշխող դիրքի չարաշահում է համարվում ի վնաս սպառողի շահերի ապրանքների ներկրման կամ արտադրության չհիմնավորված կրճատումը կամ ապրանքները պահելու, փչացնելու, ոչնչացնելու միջոցով ապրանքային շուկայում ՊԱԿԱՍՈՐԴԻ ստեղծումը կամ պահպանումը։
Առեւտրային ցանցը (սուպերմարկետների ցանցը) համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ։ Հետեւաբար, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը առաջին անհրաժեշտության ապրանքների պակասորդի վերաբերյալ շատ արագ ուսումնասիրություն պետք է սկսի Սաս, Երեւան Սիթի, Զովք, 4 եւ ավել խանութներ ունեցող սուպերմարկետների ցանցերի վերաբերյալ»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ