Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում «Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունը Էթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանում Տեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ը Մոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմել Քննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցը Թուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. Bloomberg Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայն

Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Կարծիք

Ազնիվ կլիներ ասել, որ մենք չունենք համապատասխան բժշկական կարանտին, մենք պատրաստ չենք․ Հովհաննես Ավետիսյան

Հատկապես այն պարագայում, երբ շրջապատված ենք մեզ թշնամի համարող ժողովուրդներով, մենք իրավունք չունենք շարունակաբար անհեռատես լինել և հնարավոր մարտահրավերները անտեսել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։

«Երբ որոշ ընկերներ փորձում են մարդկանց հանգստացնել` ասելով, որ մարդաշատ Չինաստանում ընդամենը 2,500-ի մոտ մարդ է մահացել (մեծ մասը տարեց), նրանք բաց են թողնում ընդհանուր պատկերի հետևյալ կարևոր մասերը:

Չինաստանը մեկ կենտրոնից կառավարվող, ցանկացած հարց տարիներ առաջ պլանավորող և կազմակերպված պետություն է:

Սա այն պետությունն է, որ ընդամենը 20 տարվա մեջ աշխարհի ՀՆԱ-ում 1.5 տոկոս կշռից հասել է 15 և ավել տոկոսի: Սա այն պետությունն է, որ սոցիալ-տնտեսական զարգացվածության այնպիսի տեմպ է ունեցել, որ աշխարհում եզակի է ու հավանաբար անկրկնելի: Սա այն պետությունն է, որ 10 օրում հիվանդանոց է կառուցում:

Որ երկար չթվարկեմ, սա ուղղակի հերթական պետություն չէ, սա Չինաստանն է և լուրջ չէ նման հզոր ու կազմակերպված պետությունում համաճարակից 2,500 և ավել զոհը «ընդամենը» անվանել և մեզ պես անկազմակերպ հանրույթին դրանով փորձել հանգստացնել:

Հիմա մեր մասին:

Ես իհարկե վստահ եմ, որ այս մարտահրավերը կհաղթահարենք, ինչքան էլ, որ դժվար լինի, մենք ավելի մեծ դժվարություններ էլ ենք հաղթահարել:

Ինձ ուղղակի այլ հարցեր են մտահոգում:

Մասնավորապես, ինչպես պատահեց, որ Իրանից հսկողության տակ ժամանած ինքնաթիռների ուղևորներին կառանտինում չպահեցին` համոզվելու համար, որ ռիսկեր չկան կամ դրանք շատ փոքր են: Ենթադրյալ պատասխաններից մեկը, որը ամենահավանականն է` մտահոգիչ է. Իսկ, եթե պարզվի, որ մենք ուղղակի չունենք կարանտին կոչվող համապատասխան բժշկական տարածքներ, որտեղ ասենք հարյուրից ավել մարդ միանգամից կարող է գտնվել մեկուսացված և բուժում ստանալ:

Եվ այստեղ խնդիրը պետական կառավարիչների ներկա կամ նախկին լինելը չէ: Այստեղ խնդիրը մեր կառավարիչների կողմից` կարծես գենետիկորեն ժառանգված, պետության և քաղաքացիների նկատմամբ ցուցաբերված անպատասխանատվությունը և անհեռատեսությունն է:

Ազնիվ կլիներ ասել, որ գիտեք ինչ, մենք չունենք համապատասխան բժշկական կարանտին, մենք պատրաստ չենք, բայց դասեր կքաղենք և կունենանք այդպիսին: Բայց, երբ մեզ շարունակում են էշի տեղ դնել (արդեն 30 տարի), այսինքն մեզ հետ ազնիվ չեն, դու հասկանում ես, որ պետությունդ պատրաստ չէ լուրջ մարտահրավերների:

Երբ ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ 21-րդ դարում պետություններ են փլուզվում, ցեղասպանություններ տեղի ունենում, համաճարակներ բռնկվում, մարդիկ միլիոններով սովամահության եզրին են հասնում, մենք չենք կարող այս կարգի անկազմակերպ և անհեռատես լինել: Հատկապես այն պարագայում, երբ շրջապատված ենք մեզ թշնամի համարող ժողովուրդներով, մենք իրավունք չունենք շարունակաբար անհեռատես լինել և հնարավոր մարտահրավերները անտեսել:

Պատրաստ լինելու դասեր մենք պետք է քաղեինք Արցախի ազատամարտից հետո, երբ, օրինակ, շատ վիրավորներ մահանում էին, ուղղակի այն պատճառով, որ բուժօգնության համապատասխան քանակ և որակ չկար: Հիմա մենք ունենք այդ ամենը ստեղծելու հնարավորություն, ունենք միջոցներ մեր քաղաքացիների կյանքը ավելի ապահով դարձնելու համար, սակայն մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, քանի որ աշխարհը և մեզ շրջապատող մարտահրավերները չենք կարողանում սթափ գնահատել և ճիշտ հետևություններ անել»,-նշել է նա: