Բաթոյանը վիրուսից «շատ վախեցող» ծնողներին կոչ է արել երեխաներին դպրոց չտանել. Հետո ջնջել է գրառումը
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գրառում է կատարել կորոնավիուսի վերաբերյալ իր ֆեյբուքյան էջում, որը ավելի ուշ հեռացրել է:
Նա մասնավորապես Բաթոյանը գրել էր «Կներեք ծնողներ ջան, ի՞նչն է խանգարում ձեր երեխայի դպրոց կամ մանկապարտեզ չտանելը, եթե շատ եք վախենում վիրուսից»:
Սա բուռն քննարկումների տեղիք է տվել:
Ինչից հետո Բաթոյանը գրառումը հեռացրել էր մեկ այլ գրառում կատարելով. «Նախորդ գրառումս, որի նպատակը ծնողների հետ զրուցելն է ու հասկանալ նաև անձնական որոշումների կայացման խնդիրներն ու նրբությունները, սխալ է ընկալվել, ուստի այն հեռացրեցի: Ամենևին նպատակ չունեմ պատասխանատվությունը ծնողների վրա դնելու, ներողություն եմ խնդրում, եթե այդպիսի տպավորություն եմ ստեղծել»:
Այս գրառմանը անդրադարձել է ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը գրելով.
«Քանի-որ տիկին Բաթոյանն իր էջից հեռացրել է ստորև ներկայացվող գրառումը, ապա կցում եմ այն և պատասխանում։
Նախ, ուսումնական հաստատություն չհաճախելով, ՀՀ քաղաքացին զրկվում է կրթություն ստանալու իր իրավունքից և հետ է մնում դասերից։ Այս հանգամանքը չի կարող չանդրադառնալ սովորողի առաջադիմության, հիմնավոր գիտելիքներ ստանալու հանգամանքի վրա, որը շղթայական կերպով կազդի ձևավորվող սերնդի կրթական մակարդակի վրա։
Երկրորդ, ոչ ոք վիրուսից չի վախենում։ Մարդիկ վախենում են գործող իշխանության անպատասխանատու, անհեռատես, անգրագետ, հիմար, ազգադավ, հակապետական, հակամարդկային գործունեությունից։
Հ.Գ. Գրելուց առաջ մտածե՛ք։ Մենք չենք կարող դա էլ ձեր փոխարեն անել։
Հ.Հ.Գ. Մոր սրտին չես խաբի»,- գրել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից