Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հետախուզվում է Սուրեն Աբրահամյանը Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք» Սա մեր պատերազմը չէ, Եվրոպան պետք է զբաղվի դրանով Ռուսաստանը դեկտեմբերին օրական կորցրել է մոտ 1000 մարդ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հետաձգված եպիսկոպոսաց ժողովը՝ Ավստրիայում․ ո՞ւմ է հրավիրել կաթողիկոսը, ո՞վ կգնա, և ի՞նչ կքննարկվի Մանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը` շախմատի չեմպիոններ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին. Մարթա Կոս Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 10 մարզերում «Խաղաղության խորհուրդը» հավակնում է համաշխարհային կարգավորող կառույցի դերին Կամո Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում Ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը Թրամփը հրաժարվել է Գրենլանդիայի համար պատժամիջոցների մտքից

Հետախուզվում է Սուրեն ԱբրահամյանըՌուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերըԻնչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»Սա մեր պատերազմը չէ, Եվրոպան պետք է զբաղվի դրանովՌուսաստանը դեկտեմբերին օրական կորցրել է մոտ 1000 մարդ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՀետաձգված եպիսկոպոսաց ժողովը՝ Ավստրիայում․ ո՞ւմ է հրավիրել կաթողիկոսը, ո՞վ կգնա, և ի՞նչ կքննարկվիՄանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը` շախմատի չեմպիոններԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին. Մարթա ԿոսԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 10 մարզերում«Խաղաղության խորհուրդը» հավակնում է համաշխարհային կարգավորող կառույցի դերինԴեսպան Նարեկ Մկրտչյանն Արիզոնայում մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանըԿամո Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչումՆերկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակըԹրամփը հրաժարվել է Գրենլանդիայի համար պատժամիջոցների մտքիցՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՇվեյցարիաՑերեկը` առանց տեղումների եղանակ, գիշերը` ձյուն. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ օրերըՆախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրըԻսրայելական հարվածի հետեւանքով Լիբանանում 9 լրագրող է վիրավորվելՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվելՀամայնքային հողերը աճուրդի կհանվեն շուկայականին առավել մոտեցված գներովՈւկրաինական պատվիրակությունը Դավոսում հանդիպել է Ուիթկոֆի և Քուշների հետՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետՍպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելունԱշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնիԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ ԼավրովինԵրեխաներին թույլատրվում է սխալվել. Բեքհեմը արձագանքել է որդու՝ Բրուքլինի մեղադրանքներինԱյո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ ՓաշինյանԸստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համարՊուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ ԹրամփՄի քանի ռոտվեյլերներ հարձակվել են երեխաների վրա՝ հարուցվել է քրեական գործԲարոն Թրամփը վերականգնել է իր հարաբերությունները նախկին ընկերուհու հետՔեթի Փերին հայտնվել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Ջասթին Թրյուդոյի հետՑմահ ազատազրկման են դատապարտել Ճապոնիայի նախկին վարչապետի սպանողինՄեր ընտանիքը մեծանում է. Ջեյ դի Վենսի կինը հայտնել է 4-րդ հղիության մասինՌուսաստանցի կինը Դուբայից 34 միլիոն ռուբլու արժողությամբ Cartier-ի՝ չհայտարարագրված զարդեր է դուրս բերելԱնտարկտիդայի պինգվինները ստիպված են փոխել բազմացման սեզոնըՏարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստիՀարսնացուն փեսացուի դավաճանության մասին հայտնել է հարսանեկան արարողության ժամանակՉինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեինՇունը շաբաթներ շարունակ սպասել է մահացած տիրոջըԲարիում կանցկացվի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանսԴեռ պետք է պարզաբանումներ լսենք, թե ինչ նկատի ունի ԱՄՆ նախագահը. Պեսկով«Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ինՎրաստանից արտաքսել են 15 երկրից ապօրինի ներգաղթյալներիԹրամփը հանձնարարել Է Իրանի հարցով «վճռական» ռազմական տարբերակներ մշակել․ The Wall Street Journal
Հայաստան

Կառավարությունը Մայր տաճարում կատարվող վերանորոգման աշխատանքներն ազատել է հարկերից

Էջմիածնի Մայր տաճարում կատարվող վերանորոգման աշխատանքները բարեգործական ճանաչելու և հարկերից ազատելու մասին որոշումը կառավարությունը 2020թ. հունվարի վերջին հաստատել է:

Տեղեկությունը 168.am-ին հայտնեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը երկար ժամանակ այս հարցը ձգձգում էր, մինչդեռ, ըստ մամուլի հրապարակումների, բարեգործական էին ճանաչվել «Բաց հասարակության հիմնադրամի» (Սորոսի) բոլոր ծրագրերը՝ 3 միլիոն դոլարից ավելի:

Երեկ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը արեց համազգային հայտարարություն արեց՝ ի նպաստ Մայր Տաճարի հիմնանորոգության և բարեզարդության:

168.am-ը փորձեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանից ճշտել՝ արդյո՞ք կա նախնական հաշվարկ, թե որքան գումար է անհրաժեշտ Մայր տաճարի հիմնանորոգման համար, ինչին պատասխան՝ նշվեց. «Ըստ ներկայիս նախահաշվի, որը կարող է փոփոխության ենթարկվել, որովհետև աշխատանքների ընթացքում բացահայտումներ են լինում և նոր աշխատանքների ծավալներ ստեղծվում (ինչը նորմալ է նման կառույցների վերականգնողական աշխատանքների համար) գումարը կազմում է շուրջ 11 մլն դոլարին համարժեք ՀՀ դրամ»:

Մեր հակադարձմանը՝ արդյո՞ք դիմել են կառավարությանն այս հարցով, եթե, իհարկե, օրենքը կամ կանոնադրությունը թույլ է տալիս, Տեր Վահրամն ասաց, որ կառավարությանը դիմում չի ներկայացվել:

«Մայր Տաճարը պատկանում է ողջ հայ ժողովրդին, և ինչպես դարերի ընթացքում այն հոգ է տարել համայն հայության համար, այնպես և այժմ ողջ հայությունը, ճիշտ է՝ հոգ տանի մեր Սրբություն սրբոցի ամրակայման և պահպանության համար։ Այս էր պատճառը, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը նախաձեռնեց այս համազգային հանգանակությունը, որպեսզի յուրաքանչյուր հայորդի իր լումայով հնարավորություն ունենա մեր ժամանակներում մասնակից դառնալ այս օրհնյալ աշխատանքին, այլապես հնարավոր էր դիմում կատարել և մի քանի բարերարների, և կառավարությանը։ Պետական պատկան կառույցների կողմից զորակցություն ցուցաբերվել է Տաճարի վիճակի ուսումնասիրման և նախագծային աշխատանքների կատարման փուլում»,- եզրափակեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրենը: