Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հետախուզվում է Սուրեն Աբրահամյանը Ինչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք» Սա մեր պատերազմը չէ, Եվրոպան պետք է զբաղվի դրանով Ռուսաստանը դեկտեմբերին օրական կորցրել է մոտ 1000 մարդ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հետաձգված եպիսկոպոսաց ժողովը՝ Ավստրիայում․ ո՞ւմ է հրավիրել կաթողիկոսը, ո՞վ կգնա, և ի՞նչ կքննարկվի Մանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը` շախմատի չեմպիոններ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին. Մարթա Կոս Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 10 մարզերում «Խաղաղության խորհուրդը» հավակնում է համաշխարհային կարգավորող կառույցի դերին Կամո Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում Ներկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը Թրամփը հրաժարվել է Գրենլանդիայի համար պատժամիջոցների մտքից

Հետախուզվում է Սուրեն ԱբրահամյանըՌուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերըԻնչպես են հայերը հայտնվել ադրբեջանական քարոզչաֆիլմում. «Հետք»Սա մեր պատերազմը չէ, Եվրոպան պետք է զբաղվի դրանովՌուսաստանը դեկտեմբերին օրական կորցրել է մոտ 1000 մարդ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՀետաձգված եպիսկոպոսաց ժողովը՝ Ավստրիայում․ ո՞ւմ է հրավիրել կաթողիկոսը, ո՞վ կգնա, և ի՞նչ կքննարկվիՄանուէլ Պետրոսյանը և Անահիտ Մկրտչյանը` շախմատի չեմպիոններԵՄ-ն պատրաստ է աջակցել Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին. Մարթա ԿոսԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 10 մարզերում«Խաղաղության խորհուրդը» հավակնում է համաշխարհային կարգավորող կառույցի դերինԴեսպան Նարեկ Մկրտչյանն Արիզոնայում մասնակցել է կոնգրեսական Աբրահամ Համադեի կազմակերպած ընդունելությանըԿամո Ցուցուլյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչումՆերկայացվել է «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակըԹրամփը հրաժարվել է Գրենլանդիայի համար պատժամիջոցների մտքիցՆիկոլ Փաշինյանը ժամանել է ՇվեյցարիաՑերեկը` առանց տեղումների եղանակ, գիշերը` ձյուն. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ օրերըՆախատեսվում է կյանքի կոչել «Հայֆիլմի» վերագործարկման ծրագիրըԻսրայելական հարվածի հետեւանքով Լիբանանում 9 լրագրող է վիրավորվելՊԵԿ նախկին նախագահը ազատ է արձակվելՀամայնքային հողերը աճուրդի կհանվեն շուկայականին առավել մոտեցված գներովՈւկրաինական պատվիրակությունը Դավոսում հանդիպել է Ուիթկոֆի և Քուշների հետՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎաշինգտոնը ներկայումս բանակցություններ չի վարում Թեհրանի հետՍպերցյանը լիովին պատրաստ է եվրոպական ուժեղ առաջնություն տեղափոխվելունԱշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնիԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 21.01.2026Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Համբարձումյան փողոցումԵկեք ամեն մեկը իր ներքին գործերի վրա կենտրոնանա․ Միրզոյանը՝ ԼավրովինԵրեխաներին թույլատրվում է սխալվել. Բեքհեմը արձագանքել է որդու՝ Բրուքլինի մեղադրանքներինԱյո, Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից. Նիկոլ ՓաշինյանԸստ վարչապետի՝ Երասխ–Սադարակ հատվածում երկաթուղու վիճակը ուսումնասիրվել է այն վերաբացելու համարՊուտինը և Զելենսկին հասել են այն կետին, երբ կարող են միասին համաձայնության գալ, եթե չգան, հիմար են․ ԹրամփՄի քանի ռոտվեյլերներ հարձակվել են երեխաների վրա՝ հարուցվել է քրեական գործԲարոն Թրամփը վերականգնել է իր հարաբերությունները նախկին ընկերուհու հետՔեթի Փերին հայտնվել է Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Ջասթին Թրյուդոյի հետՑմահ ազատազրկման են դատապարտել Ճապոնիայի նախկին վարչապետի սպանողինՄեր ընտանիքը մեծանում է. Ջեյ դի Վենսի կինը հայտնել է 4-րդ հղիության մասինՌուսաստանցի կինը Դուբայից 34 միլիոն ռուբլու արժողությամբ Cartier-ի՝ չհայտարարագրված զարդեր է դուրս բերելԱնտարկտիդայի պինգվինները ստիպված են փոխել բազմացման սեզոնըՏարբեր աղբյուրներից կրկնվող տեղեկություններն ընկալվում են որպես ավելի հավաստիՀարսնացուն փեսացուի դավաճանության մասին հայտնել է հարսանեկան արարողության ժամանակՉինաստանի սմարթֆոնների շուկան կրկին գլխավորել է Apple-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Մալթայի արվեստի բիենալեինՇունը շաբաթներ շարունակ սպասել է մահացած տիրոջըԲարիում կանցկացվի «Հայաստան. աղաղակող քարերի թագավորությունը» խորագրով կոնֆերանսԴեռ պետք է պարզաբանումներ լսենք, թե ինչ նկատի ունի ԱՄՆ նախագահը. Պեսկով«Խաղաղության խորհուրդը» կարող է փոխարինել ՄԱԿ-ինՎրաստանից արտաքսել են 15 երկրից ապօրինի ներգաղթյալներիԹրամփը հանձնարարել Է Իրանի հարցով «վճռական» ռազմական տարբերակներ մշակել․ The Wall Street Journal
Հայաստան

ՊԵԿ-ը 2019-ին տնտեսվարողներին է վերադարձրել 162.5 միլիարդ դրամի ԱԱՀ-ի գումար

 Պետական եկամուտների կոմիտեն 2019 թվականի ընթացքում տնտեսվարողներին է վերադարձրել 162 միլիարդ 537 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (90 միլիարդ 161 միլիոն դրամ) գերազանցել է 72 միլիարդ 375 միլիոն դրամով կամ 80.3%-ով, տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Ընդհանուր առմամբ, վերադարձվել է 170 միլիարդ 438 միլիոն դրամ (այդ թվում՝ հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկը՝ շուրջ 7.9 միլիարդ դրամ), ինչը 79.7 % -ով գերազանցել է 2018-ի ցուցանիշը: Այս մասին փետրվարի 28-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՀՀ ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Թելման Ասատրյանը:

Հարկային oրենսգրքի փոփոխություններով 2019 թվականի ընթացքում պարզեցվել է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգը՝ առավել բարենպաստ պայմաններ սահմանելով տնտեսվարողների համար: Մասնավորապես՝ 2019թ-ի հոկտեմբերից սկսած՝ վերադարձման ենթակա գումարներ են համարվել նաև 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարները (հին դեբետները):

Այսինքն, հարկ վճարողներին աննախադեպ հնարավորություն է ընձեռվել՝ հետ ստանալ իրենց գործունեության ամբողջ ժամանակահատվածում, ԱԱՀ-ի բոլոր հաշվարկներով գոյացած՝ հիմնավոր դեբետային գումարները: ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները (պայմանական` նոր դեբետ) միասնական հաշվին մուտքագրվելու դրույթը մինչ այդ կիրառվում էր սկսած 2017թ. 2-րդ կիսամյակից, մինչդեռ այդ ժամկետից առաջ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարը հաշվանցվում էր միայն հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ԱԱՀ-ի հաշվարկներով բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին: Փոփոխությամբ հնարավորություն ընձեռվեց տարիներով կուտակված բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարները մուտքագրել հարկ վճարողի միասնական հաշվին (ընդ որում, այս պարագայում պարտադիր չէ դիմումի ներկայացման պահին տնտեսավարող սուբյեկտի ԱԱՀ վճարող համարվելու հանգամանքը):

Մեկ այլ փոփոխությամբ՝ 2017թ. 2-րդ կիսամյակին նախորդող հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ բյուջեից հաշվանցման ենթակա մինչև 5 մլն դրամ ԱԱՀ-ի գումարների մնացորդը մուտքագրվում է հարկ վճարողի միասնական հաշվին՝ առանց հարկ վճարողի կողմից դիմումի ներկայացման և առանց հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության, 2019թ-ին այդ եղանակով մուտքագրվել է ընդհանուր գումարով 1 միլիարդ 575 միլիոն դրամի գումար:

Թելման Ասատրյանի տեղեկացմամբ՝ մինչև ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի, ինչպես նաև օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ԱԱՀ-ի դեբետային փոխհատուցվող գումարների (հին ու նոր դեբետների) համար նույնպես (նախկինում միայն 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների մասով էր) սահմանվել է պարզեցված ընթացակարգ, գործում է բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով և հարկ վճարողներին գումարները վերադարձվում են (միասնական հաշիվ են մուտքագրվում) դիմումը մուտքագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: (Եթե հարկ վճարողի տվյալները համապատասխանում են կառավարության համապատասխան որոշումներով սահմանված չափանիշներին): Բարձրացվել է պարզեցված ընթա­ցա­կարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն սահմանաչափը՝ 20 մլն-ից դարձնելով 40 մլն դրամ:


Դյուրացվել է պարզեցված ընթա­ցա­կարգով վերադարձման կարգը ևս: Հարկ վճարողի կողմից բոլոր հաշվարկների, հաշվետվությունների ներկայացված լինելու և հարկային պարտավորությունների կատարված լինելու պահանջի փոխարեն այժմ սահմանվել է միայն ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացված լինելու չափանիշը: Փոփոխությամբ` հարկային պարտավորության առկայության պարագայում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները պարզեցված ընթացակարգով մուտքագրվում են միասնական հաշիվ, որից հետո մուտքագրման օրով մարվում են հարկ վճարողի հարկային պարտավորությունները:

Հարկային օրենսգրքի փոփոխությամբ՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի (միասնական հաշվին մուտքագրման) ժամանակահատված է սահմանվել եռամսյակը՝ նախկին կիսամյակի փոխարեն: Հարկ վճարողներին հնարավորություն ընձեռվեց առավել հաճախակի պարբերականությամբ դիմելու ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշվին մուտքագրելու համար:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարքների, յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի փոխհատուցող գումարները միասնական հաշվին մուտքագրելու նպատակով 2019թ-ին իրականացվել է 2356 ուսումնասիրություն, իսկ 2018թ-ի ցուցանիշը գերազանցել է 1258-ով կամ 114.6%-ով:

Բիզնեսին նման ծավալով գումարների վերադարձը մուլտիպլիկատիվ էֆեկտ է առաջացնում տնտեսության բոլոր ոլորտներում՝ այդ միջոցների շրջանառության ամբողջ շղթայում: Տնտեսվարողների հավաստմամբ՝ գործընթացը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ օգտագործել շրջանառու միջոցները: Միաժամանակ միասնական հաշվին մուտքագրված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարներով հնարավորություն են ստանում մարել ինչպես այլ հարկերի ու վճարների գծով պարտավորություններն:

2019-ին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Վարկառուներին (համավարկառուներին) է վերադարձվել վճարված եկամտային հարկի 7 միլիարդ 900 միլիոն դրամ գումար, ինչը 2018 թվականի ցուցանիշը (4,683,712.8 դրամ) գերազանցել է ավելի քան 3 միլիարդ դրամով կամ 68.7%-ով: Գործընթացում ներգրավված է եղել 7152 շահառու՝ նախորդ ժամանակաշրջանի համադրելի ժամանակահատվածի՝ 4021-ի դիմաց, աճը՝ 77.9 տոկոս:

ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղեկացմամբ՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ, 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շրջանակում նախատեսվում է ավտոմատացնել հիփոթեքային վարկի գծով վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման (վերադարձման) գործընթացը: Ինչը նշանակում է, որ դիմումների, եզրակացությունների ու տեղեկանքների համակարգչային ձևերի ստեղծումը, դրանց հաշվառման և շրջանառման պայմանների ապահովումը կիրականացվի ավտոմատ: Արդյունքում էականորեն կկրճատվի՝ դիմումի ստացման օրվանից մինչև ֆիզիկական անձի բանկային հաշվին գումարի մուտքագրելու ժամանակի տևողությունը, կբացառվեն մարդկային գործոնով պայմանավորված վրիպակներն ու բացթողումները, կհեշտացվի վերահսկողությունն ու հաշվառումը:

Միասնական հաշվին մուտքագրված գումարների և հիփոթեքային վարկի գծով վերադարձված եկամտային հարկի գումարների համադրությունն ըստ տարիների