«Այո»-ի մրցույթի հաղթողի համար նախատեսված գումարի հավաստագրերը հանձնվել են «Երեկոյան Երևանի» նախկին աշխատակիցներին
Հանրաքվեի «Այո»-ի բրենդինգի մրցույթի հաղթողի համար նախատեսված մեկական միլիոն դրամի հավաստագրերը հանձնվել են «Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանին, հայտնի էսքիզի հեղինակի` Ստեփան Նարոյանի դստերը և գծանկարիչ Ցոլակ Ղանդիլյանին:
«Երեկոյան Երևան» թերթի խմբագիր Նորայր Ենգիբարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ լոգոն կրկնօրինակած հեղինակները ճիշտ կանեին նախապես կապ հաստատեին իրենց հետ, եթե իսկապես ցանկանում է նույն լոգոն օգտագործելով ընդգծել կապը 91թ. և 2020թ. հանրաքվեների միջև. «Պետք չէր այդպիսի բան անել։
Հավաստագրերը հանձնել է «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 25–ին կայացած դրամահավաքի ժամանակ ԱՅՈ–ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանը հրապարակել էր տարբերանշանի մրցույթի առաջին մրցանակակրի անունը՝ «Գարուն» գործակալություն, որն արժանացել էր 3 միլիոն դրամ մրցանակի, սակայն ավելի ուշ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ իրականում հաղթած տարբերանշանը 1991 թվականի հանրաքվեի ժամանակ «Երեկոյան Երեւան» թերթում հրապարակված տարբերանշանի կրկնօրինակն է, որի հեղինակը Ստեփան Նարոյանն է եղել։ ԱՅՈ–ի շտաբը որոշում էր կայացրել առաջին տեղի համար սահմանված մրցանակը հավասարապես բաշխել «Երեկոյան Երեւանի» նախկին երեք աշխատակիցների միջեւ։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Որդու վերադարձի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից են տեղեկացել
Կապանի բնակիչը մեծ քանակությամբ թմրամիջոց էր պահում. քրեական և համայնքային ոստիկանների բացահայտումը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից