«Չափազանց հպարտ եմ նրա՝ որպես անհատ կայանալու համար». Դևիդ Բեքհեմը՝ արքայազն Հարիի մասին
Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն Entertainment Tonight-ի հետ զրույցում խոսել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի՝ թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելու և Կանադայում բնակություն հաստատելու որոշման մասին, հայտնում է Fox News-ը:
«Հարիի հետ չեմ խոսել վերջինիս՝ տեղափոխվելու որոշման մասին: Մենք ընկերներ ենք, և մեր ընկերությունն ինձ համար չափազանց կարևոր է: Կարծում եմ՝ նա վայելում է հայր լինելու բերկրանքը. մենք միշտ զրուցում ենք այդ թեմայի շուրջ: Երբ ծնող ես դառնում, ամեն ինչ նոր իմաստ է ստանում»,- ասել է հայտնի ֆուտբոլիստը:
Նրա խոսքով՝ ինքն ու կինը՝ անգլիացի դիզայներ և երգչուհի Վիկտորյա Բեքհեմը, հպարտ են Հարիով:
«Մենք սիրում ենք նրան: Նա հիանալի անձնավորություն է, և ես չափազանց հպարտ եմ նրա՝ որպես անհատ կայանալու համար»,- հավելել է նա:
Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտնել էր, որ արքայազն Հարիի և միապետական ընտանիքի մյուս անդամների միջև համաձայնություն է կնքվել ամուսինների հետագա կարգավիճակի մասին:
Արքայազնի և նրա կնոջ պաշտոնական կարգավիճակի փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այս տարվա գարնանից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ