«Հիբրիդային», «քարոզչական» պատերազմը հենց սա է, որին իշխանություն դիմակայելու ունակություն ու մտավոր պոտենցիալ չունի․ Արման Սաղաթելյան
Քաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով միջազգային մամուլում Ադրբեջանի իրականացրած քարոզչությանն ու հայկական կողմից դրան չարձագանքելու փաստին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Հայաստանի իշխանությունից ուղիղ 20 ժամ պահանջվեց, որպեսզի ֆիքսեն, որ «Независимая газета»-ի՝ Խոջալուի դեպքերի մասին հրապարակումը ադրբեջանական պատվեր է:
Եվ անցած 20 ժամերի ընթացքում, երբ հազիվ հայկական մամուլում կիսահայտարարություն էին փորձում տարածել, ադրբեջանական կողմը ապատեղեկատվության և դեպքերի իրեն ձեռնտու շարադրանքի հերթական դոզան բաց թողեց, այս անգամ՝ Gazet.ru-ում, Lenta.ru-ում, BBC-ի ռուսական ծառայությունում և մի շարք այլ օտարալեզու առաջատար ԶԼՄ-ներում:
Պատեհ ու անպատեհ առիթով հիբրիդային ու քարոզչական պատերազմից խոսող ներկայիս պաշտոնյաներին հուշում՝ հենց սա է «հիբրիդային պատերազմը», հենց սա է «քարոզչական պատերազմը», որին դուք դիմակայելու ո՛չ ունակություն, ո՛չ էլ մտավոր պոտենցիալ ունեք:
Ես այս փաստն արձանագրում եմ մեծագույն ցավով, քանի որ ականատես եմ եղել, թե ինչպես են մի խումբ մարդիկ տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ սանձազերծվող քարոզչական պատերազմին դիմակայելու համար և ամեն անգամ փաստերով ջախջախել են ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական սուտը:
Իսկ Ադրբեջանը պատմությունը խմբագրելու, դեպքերն իրեն ձեռնտու ձևով միջազգային հանրության ներկայացնելու փորձեր արել է միշտ, բայց ի տարբերություն այսօրվա, ստացել է համարժեք պատասխան: Ընդ որում, օտարալեզու մամուլում հրապարակվելիք նյութերն ու միջոցառումերի պլանը կազմված է եղել շատ ամիսներ առաջ: Իսկ հիմա անգամ պոստ ֆակտում համարժեք պատասխան տալու ռեսուրս չունի այս իշխանությունը, քանի որ ատելության ողջ պոտենցիալը կենտրոնացրել է երկրի ներսում՝ այդպես էլ չհասկանալով, որ թշնամին Հայաստանի սահմանից այն կողմ է, իսկ պատերազմը առնվազն տեղեկատվական դաշտում երբեք չի ավարտվել:
Հ.Գ. Անկարող մեծամիտներին հուշում՝ «խուճապ» չեմ տարածում, մտահոգությունս եմ արտահայտում, որ ձեր ամբարտավանության ու մտավոր իմպոտենտության արդյունքում շուրջ մեկ տասնամյակ արված աշխատանքը ջուրն եք գցում ու թույլ եք տալիս թշնամուն դիրքային առավելության հասնել միջազգային ասպարեզում»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից