Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ Սեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոն Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել ԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի «Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը

«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել ԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողովՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Կարծիք

«Իշխանությունը փորձում է «քավության նոխազներ» փնտրել բանակի ներսում». Չալաբյան

Նախորդ շաբաթ ես գրել էի նրա մասին, որ բանակում զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում կորուստների աճի պատճառները պետք է փնտրել բանակի խրոնիկ թերֆինանսավորման, սպայական մասնագիտության հեղինակության անկման, եւ բանակի դեմ տարվող մեթոդիկ քարոզարշավի մեջ, որի արդյունքում կարգապահությունը բանակում վերջին երկու տարիներին զգալիորեն թուլացել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Քաղաքական իշխանությունը, որը անմիջական պատասխանատվություն է կրում այս խնդիրների սրացման համար, փոխանակ իրական լուծումներ առաջարկելու ստեղծված իրավիճակից, իր արդեն ավանադական դարձած սովորության համաձայն, փորձում է «քավության նոխազներ» փնտրել նույն բանակի ներսում։ Անցած շաբաթ, առանց որեւէ բացատրության, պաշտոնից հեռացվեցին երկու գեներալներ, իսկ երեկ էլ, կրկին առանց որեւէ բացատրության, ծառայողական հետաքննության, եւ իրական պատասխանատվության չափը պարզելու, պաշտոնից հեռացվեց Արցախի Պաշտպանուայն բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։

Վերջին պաշտոնանկության հետ կապված, ցանկանում եմ հիշեցնել, որ գեներալ Աբրահամյանը պաշտոնավարում էր տառացիորնեն մեկ տարի եւ երկու ամիս, իր նախորդի, գեներալ Լեւոն Մնացականյանի, նմանապես որեւէ կերպ չհիմնավորված պաշտոնանկությունից հետո։ Գեներալ Աբրահամյանը մեր բանակի լավագույն կադրային սպաներից մեկն է, անբասիր կենսագրությամբ։

Իր մարտական ուղին սկսելով Հադրութի ինքնապաշտպանական մարտերից, նա անցել է դասակի հրամանատարից մինչը ՊԲ հրամանատարի ողջ ճանապարհը, ոսկե մեդալով ավարտել Ռուսաստանի Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան, եղել կորպուսի հրամանատար, այնուհետեւ ՊԲ շտաբի պետ։ Իր ՊԲ հրամանատարության ընթացքում, արձանագրվել է բոլոր տարիների ընթացքում մարտական կորուստների ամենացածր մակարդակը, իրականացավել են առաջնագծի ամրապնդման լայնածավալ աշխատանքներ, դժվարին պայմաններում ապահովվել է զինված ուժերի մարտունակությունը։

Այսօր, այսպիսի կադրային սպան, առանց ծառայողական հետաքննության, առանց առաջացած խնդիրներներին համարժեք լուծումներ տալու հնարավորության, կամայական որոշմամբ ազատվում է զբաղեցված պաշտոնից։ Ոչ մի երաշխիք չկա, որ նրան հաջորդող ցանկացած կարդային սպա նույն ճակատագրին չի արժանանա, երբ իշխանությունը, սեփական ձախողումները քողարկելու նպատակով, եւ խնդիրներին իրական լուծումներ առաջարկելու փոխարեն, չի զոհաբերի հերթական «մեղավորին»։

Ոչ մի երաշխիք չկա նաեւ, որ նրան հաջորդող սպաները, իրենց պարտքը հայրենիքի առաջ ազնվորեն կատարելու փոխարեն, չեն սկսի մտածել պարզապես իշխանությանը հաճոյանալու եւ դրանով իրենց դիրքերը ապահովագրելու մասին։

Այս իշխանությունը բազմաթիվ օրինակների վրա արդեն ցույց է տվել, թե որքան «կարեւոր» է իրեն հաճոյանալը, եւ թե ինչպես արդյունքում բազմաթիվ նախկիններ մեղքերի թողություն են ստացել, իսկ ազնվորեն երկրի առաջ իրենց պարտքը կատարողները՝ դարձել հախուռն գրոհների եւ «սեւացման» առարկա։

Շատ կուզեի հավատալ, որ այս ամենի հետեւում երկրի պաշտպանունակությունը խարխլելու միտում չկա։ Սակայն գեներալ Կարեն Աբրահամյանի պաշտոնանկությունը, դրան մեկ տարի առաջ նախորդած վաստակավոր գեներալ Լեւոն Մնացականյանի պաշտոնանկությունը, բանակի ղեկավարության դեմ տարվող անթաքույց քարոզը, իմ մոտ կասկած են առաջացնում, որ մենք իրականում գործ ունենք հենց այդպիսի վտանգավոր միտման հետ։

Մեզնից յուրաքանչյուրից է կախված, թե որքան հեռու այն կգնա, եւ արդյունքում ինչպիսի կորուստներ կհասցվեն մեր երկրի պաշպանունակությանը։ Այսօր դեռ մենք կարող ենք բարձրացնել մեր հավաքական բողոքի ձայնը, եւ պաշտպանել մեր երկրի իրական պաշտպաններին։ Ես իմ զորակցությունն եմ հայտնում գեներալ Աբրահամյանին, եւ հույս հայտնում, որ նա կշարունակի իր ծառայությունը հայրենիքին, իսկ բանակի հեղինակությունը վտանգող բոլոր անձիք վաղ թե ուշ պատասխանատվություն կկրեն իրեն գործողությունների համար»: