Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոն Գյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել ԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Իսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի «Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. Բաղայի Կայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունը Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը

Սեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել ԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողովՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին10.9 մլն եվրոյի հափշտակության գործով 11 տարի անց հետախուզվող է հայտնաբերվեՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներինՄաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. ՄանավազյանԳեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԳլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԱվտովթար «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ ենԵրևանի և Մոսկվայի տակտիկական պատերազմ․․․ Եվրասիական ճակատումԲանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ և հնարավորություններՎիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետԻսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրըՀայ շախմատիստները առաջատարների շարքում ենԱնոմալ տապ Արևմտյան Եվրոպայում. հունիսն ու հուլիսը գերազանցել են կլիմայական բոլոր նորմաներըԳազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներումԱրարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափԽմեյմիմի ավիաբազան և Տարտուսի ռազմածովային բազան կվերածվեն «համատեղ ուսումնական կենտրոնների»Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջներըՀՀ նախկին վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կալանավորվել է. ՔԿ4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնըԴաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ
Կարծիք

«Նույնիսկ այս իշխանության համոզված ջատագովները կարող են մի պահ կանգ առնել, ու հարց տալ՝ ինչո՞ւ». Չալաբյան

Մենք նախորդ իշխանությունից ժառանգություն ենք ստացել իրապես խնդրահարույց սահմանադրություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ մամուլում ակտիվ տարածում գտավ մեր կուսակցության խորհրդի հայտարարությունը, որով մենք կոչ ենք արել մեր աջակիցներին՝ հրաժարվել ապրիլի 5-ին ընտրատեղամասեր գնալուց, եւ դրանով իրենց վերաբերմունքը արտահայտել գործող իշխանության կազմակերպած հակասահմանադրական միջոցառմանը։

Մենք նախորդ իշխանությունից ժառանգություն ենք ստացել իրապես խնդրահարույց սահմանադրություն։ Այն ընդունվել է՝ փաստացի երկարաձգելու մեկ կոնկրետ անձի իշխանությունը, դրանով ստեղծելով իշխանության գերկենտրոնացման նախադեպը չունեցող իրավիճակ, որն իրենով արդեն լուրջ վտանգ է երկրի համար։

Այժմ այդ անձն արդեն իշխանության մեջ չի, փոխարենը այդ գերկենտրոնացված, առանց նորմալ հակակշիռների համակարգը ծառայում է մեկ այլ անձի։ Չբավարարվելով իշխանության տառացիորեն բոլոր մարմինների նկատմամբ ձեռք բերված փաստացի վերահսկողությամբ, եւ իր նախորդի թեթեւ ձեռքով ժառանգություն ստացած սահամանադրությունը արմատապես բարեփոխելու փոխարեն, այս անձը հիմա էլ խաղում է հասարակության զգացմունքների հետ, փորձելով ապօրինաբար կազմաքանդել գործող Սահմանադրական դատարանը, որը սահմանադրական կարգի ապահովման անկախ գերագույն մարմինն է։

Ընդ որում, դա անում է այլոց ձեռքերով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, ՀՀ նախագահի, դյուրահավատ այն մարդկանց, որոնք ժամանակին ընտրել են իրեն, եւ հիմա էլ անկեղծորեն հավատում են, որ եթե վերացնեն գործող Սահմանադրական դատարանը, կյանքը կտրուկ կլավանա։

Նախորդ դարի պատմությունը տալիս է բազմաթիվ օրինակներ, երբ առավել դաժան բռնապետությունները հաստատվել են ժողովրդի զգալի հատվածի աջակցությամբ, որին մոլորեցրել են ատելության քարոզով։ Լենինը, Ստալինը, Մուսոլինին, Հիտլերը, Մաո Ցզեդունը, Ֆիդել Կաստրոն, Պոլ Պոտը՝ բոլորը եկել են ժողովրդի զգալի հատվածների աջակցությամբ։

Մարդիկ, որոնք այս բռնապետներին բերել են իշխանության, երազել են լավ ապագայի մասին, համոզված են եղել իրենց ճշմարտացիության մեջ, վճռականորեն մերժել են անցյալը։ Չեն մտածել երբեւիցե, որ իրենց գործողությունները ի վերջո բերելու են վիճակների, որոնց արդյունքում անցյալին երնեկ են տալու։ Չեն մտածել, որ տասնյակ միլիոններ են զոհվելու՝ պատերազմի դաշտերում, համակենտրոնացման ճամբարներում, բանտերում ու աքսորում, եւ մի անգամ շշից իրենց ձեռքով դուրս թողած ատելության ջինը ի վերջո գալու է իրենց ետից, ու խլի իրենց իսկ կյանքերը։

Այսօր մենք հնարավորություն ունենք կանգնել, եւ չգնալ այս անկանխատեսելի ճանապարհով։ Հայաստանում համարյա բոլոր քաղաքական ուժերը հրաժարվել են գործող իշխանության նախաձեռնած արկածախնդրությանը մասնակցելուց, գիտակցելով սահմանադրական կարգի տապալման եւ անձնիշխանության հաստատման վտանգավոր հետեւանքները։

Մեր քաղաքացիները, նույնիսկ նրանք, ովքեր այս իշխանության համոզված ջատագովներն են, կարող են եւս մի պահ կանգ առնեն, ու հարց տան՝ ինչու՞։ Ի՞նչ գիտեն քաղաքական ուժերը, որ հրաժարվում են մասնակցել այս գործընթացին, եւ ի՞նչ պետք է յուրաքանչյուրս իմանանք, մինչեւ մեր հաջորդ քայլն անելը։

Ինչ ենք մենք շահելու այս գործողությունից, եւ ինչ կորուստներ կարող ենք ունենալ, որի մասին այսօր դեռ չի խոսվում։ Ես խոստանում եմ առաջիկա շաբաթների ընթացքում պարբերաբար խոսել այս թեմայով, մինչ այդ նորից կիսվում եմ մեր հայտարարությամբ՝ խնդրում եմ կարդացեք, ու մինչեւ հաջորդ քայլն անելը ձեզ տվեք այս դժվար հարցերը»: