Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը պայքարի մեջ են մտել թագուհու հետ
«Մեգզիթից» հետո թագավորական ընտանիքի երկրպագուները կարծում էին, որ ընտանիքում բոլոր կոնֆլիկտները հարթված են, եւ արքայազն Հարին ու Մեգան Մարքը կարող են հանգիստ ապրել, բայց այդպես չէ։ Այս անգամ թագավորական ընտանիքը չի կարողացել կիսել Sussex Royal անունը, գրում է The Guardian-ը։
Պարբերականը նշում է, որ արքայազն Հարին ու Մեգան Մարքլը զայրացել են, թե ինչպես է կայացվել այդ որոշումը եւ ինչպես են իրենց վերաբերվել թագավորական ընտանիքում։ Այս մասին վկայում է զույգի պաշտոնական հայտարարությունը, որում նշվում է, որ Բրիտանիայի միապետը կամ նախարարների կաբինետը Sussex Royal ապրանքանիշի նկատմամբ արտերկրում իրավազորություն չունեն։
Ավելի վաղ պաշտոնապես հայտնի է դարձել, որ արքայազն Հարին ու Մեգան Մարքլն այլեւս չեն կարողանա ոչ անձնական, ոչ բիզնես ծրագրերում օգտագործել Sussex Royal ապրանքանիշը, քանի որ բրիտանական օրենքներով՝ նրանք իրավունք չունեն իրենց վերաբերյալ գործածել «թագավորական» (Royal) բառը թագավորական պարտականություններից հրաժարվելուց հետո։
Այդ հայտարարության՝ կայքում հայտնվելուց կարճ ժամանակ անց Daily Mail-ի՝ Եղիսաբեթ Երկրորդին մոտ կանգած աղբյուրը հայտնել է, որ նա հիացած չէ այդ խոսքերից։ Պալատում իրավիճակին ծանոթ աղբյուրները կարծում են, որ Հարին ու Մեգանը չպետք է այդքան աղմկոտ հայտարարություններ անեին եւ որ դա կարող է երիտասարդ ընտանիքի համար PR ձախողում լինել։
Զույգը Sussex Royal ապրանքանիշն օգտագործում էր իր կայքի, ինչպես նաեւ Instagram-ի հաշվի անվան մեջ, ուր արդեն 11,2 մլն հետեւորդ ունեն Նրանք նաեւ պատրաստվում էին Sussex Royal-ը գրանցել որպես ապրանքանիշը՝ հագուստ, հուշանվերներ եւ այլ արտադրանք արտադրելու համար։


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...