«Լրջացեք, տղե՛րք». Արման Սաղաթելյանի կոչը իշխանությանը
Իսկ գիտե՞ք ինչու են անհանգիստ մարդիկ. անհանգիստ են, որովհետեւ ունեն անընդհատ ստող, իրենց աչքերին թոզ փչող, ամեն կարեւոր հարցում ոչ կոմպետենտ, անպատասխանատու ու ճիշտ ժամանակին ադեկվատ որոշումներ կայացնել անկարող դեմագոգ ու ինքնագոհ կառավարիչներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Անվտանգության գոտի» հաղորդման հեղինակ, հասարակական–քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը:
«Լրջացեք, տղե՛րք.
Հասկացեք վերջապես, որ քննադատությունը «խուճապ տարածելու» միտում չունի, հասկացեք, որ էս երկրում ձեզնից փորձառու ու հեռատես մարդիկ կան, որոնք, անկախ ձեր անառողջ ընկալումներից, առաջնորդվում են բացառապես պետության շահով, որոնք ձեզնից շատ գիտեն, իսկ չիմացածը չեն խորշում հարցնել ավագներից:
Դուք երեկ պնդում էիք, թե «...վերահսկում եք իրավիճակը...», «...իրավիճակը անհարկի եւ արհեստական լարում են…», «81.160.000 բնակչությամբ Իրանում գրանցվել է հիվանդության 14 եւ մահացության 4 դեպք..», ու հարցադրումներ էիք անում՝ «...ով եւ ինչի համար է տարածում այդ խուճապը…»: Մինչդեռ ձեր այդ ինքնավստահ հայտարարությունները սովորականի պես 1 օրվա կյանք ունեցան: Դե եթե «սահմանային ուժեղացված ռեժիմը», «հասցեական վերահսկողությունը» ու մնացած «վիճակը վերահսկող» պնդումները ճշմարտություն էին, խնդիրը «ուռճացված», իսկ առարկայական հարցադրումներն ու դիտարկումները՝ «խուճապի տարածում», սահմանը ինչի՞ փակեցիք: Ինձ մոտ տպավորություն է, որ համաճարակաբանության, ճգնաժամային կառավարման, որոշումների կայացման եւ մնացած տեսությունները նոր սկսեցիք կարդալ, ու եթե ստուգող չլիներ, վատ աշակերտի պես ոչ էլ կկարդայիք:
Իսկ գիտե՞ք ինչու են անհանգիստ մարդիկ. անհանգիստ են, որովհետեւ ունեն անընդհատ ստող, իրենց աչքերին թոզ փչող, ամեն կարեւոր հարցում ոչ կոմպետենտ, անպատասխանատու ու ճիշտ ժամանակին ադեկվատ որոշումներ կայացնել անկարող դեմագոգ ու ինքնագոհ կառավարիչներ: Ես սարսափում եմ անգամ պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել այս եւ բազմաթիվ այլ վտանգների զարգացման պարագայում: Իսկ թե ով եւ ինչի համար է մարդկանց աչքերին անդադար թոզ փչում եւ իր տեղում չէ բոլոր առումներով՝ դրանով իսկ իրական խուճապ առաջացնելով՝ եզրակացությունները թողնում եմ ձեզ, լուսանկարներն էլ՝ թեւթեւ հուշում»,- գրել է նա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ