Եթե այսպես շարունակվի
ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ Հայաստանի Հանրապետության անունից հայտարարեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դատավճիռները (Կապան, Բեռլին, Հ1): Եվս մեկ անգամ շեշտեմ, այսպիսի շինծու «քրեական գործ», կարծում եմ անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ չի եղել։Նույնիսկ, վարչապետին հնազանդ դատախազությունը չի կարողացել այդ աստիճան մասնագիտական անկում ապրել և երկու անգամ ՀՔԾ է վերադարձրել սույն գործը։ Բայց ոչ, վարչապետն անդրդվելի է, ի՜նչ օրենք, ի՜նչ անմեղության կանխավարկած, Սիրելի Առաջնորդի հրահանգներն ինքնին օրենք են և պետք է կատարվեն։ Եվ վարչապետին ենթակա ՀՔԾ-ն պարտավոր է «գործը» ևս մեկ անգամ կարկատել։ Իսկ եթե դատախազությունը փորձի նորից մերժել, ապա Արթուր Դավթյանը կդառնա «նախկին, կոռումպացված» և ոմն «հպարտ քաղաքացի» կդիմի ՀՔԾ, նախկին տարիներին գլխավոր դատախազի ինչ-ինչ անօրինականությունների մասին և քրեական գործը պատրաստ է։ Դե, իսկ դատարանը, որն արդեն «անցել է առողջացման ճանապարհը», պարզ է կհաստատի վարչապետի կայացրած դատավճիռը։ Հույսը կմնա տարիներ հետո «կոռումպացված» ՄԻԵԴ-ի որոշման վրա։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից