Բանակցային գործընթացը ֆեյքային-լայքային-լայվային սոուսով չես կարող համեմել
Արցախյան հիմնախնդրի կարգավորման անկյունաքարը ոչ թե անվտանգությունը պետք է լինի, այլ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական ու պարտադիր իրացումը:
Տեսականորեն անվտանգությունը կարող է ապահովել թեկուզ միջազգային խաղաղապահների կողմից՝ որեւէ ձեւաչափով, բայց ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացում այդպես էլ չլինի:
Հետեւաբար, Փաշինյանի կողմից անվտանգությունը որպես լուծման անկյունաքար ներկայացնելը սխալ է:
Ի դեպ, 1993թ.-ին Չեխոսլովակիայի «թավշյա բաժանման» ժամանակ անվտանգության սպառնալիք չկար ոչ չեխ, ոչ սլովակ ժողովուրդների համար, բայց օգտվելով ինքնորոշման իրավունքից՝ առաջացան երկու անկախ սուբյեկտներ` Չեխիա եւ Սլովակիա:
Այսինքն՝ ինքնորոշման իրավունքի իրացման համար անվտանգության սպառնալիքը միակ պարտադիր պայման չի կարող լինել:
Անկախ նրանից, Ադրբեջանը ժողովրդավար է, թե ոչ, երբեւէ այդպիսին կդառնա, թե ոչ, անթույլատրելի է Արցախի եւ Ադրբեջանի նույն քաղաքական տարածքում չլինելը պայմանավորել միայն Ադրբեջանի հակաժողովրդավար էությամբ:
Արցախը ոչ մի դեպքում չպետք է լինի Ադրբեջանի մաս եւ Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Սրանք են այն սկզբունքները, որոնք Փաշինյանը պետք է ձեւակերպեր, բայց այդպես էլ չարեց:
Հ.Գ. Բանակցային գործընթացը ֆեյքային-լայքային-լայվային սոուսով չես կարող համեմել: Սա ռեալ-պոլիտիկ է:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից