Շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում. Շառլ Ազնավուր (լուսանկարներ)
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության շրջանակում Հայաստանում գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը մայիսի 31-ին այցելել է Տաթևի վանական համալիր։
Մաեստրոյին ուղեկցել են որդին՝ Նիկոլա Ազնավուրը, երգչի ընկերներն ու գործընկերները։
Շառլ Ազնավուրի առաջին կանգառը «ՏաԹևեր» ճոպանուղու Հալիձոր կայանում է եղել, որտեղ մեծանուն երգչին դիմավորել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը, ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը, հիմնադրամի աշխատակիցները։
Էդգար Մանուկյանը Շառլ Ազնավուրին և հյուրերին ներկայացրել է «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցման պատմությունը, «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի իրականացրած ծրագրերը, որոնք արդեն էականորեն փոխել են կյանքը Տաթևի տարածաշրջանում։
«Տաթևատուն» ռեստորանի հարևանությամբ գտնվող դիտակետից մաեստրոն որդու հետ հիացել է Սյունիքի բնությամբ։ Ուղևորության ողջ ընթացքում երգիչը ոչ մի րոպե չի բաժանվել իր ֆոտոխցիկից՝ փորձելով անընդհատ գեղեցիկ կադրեր որսալ։
«Տաթևատան» տարածքում կարճատև դադարից հետո Ազնավուրը որդու և ընկերների հետ ճոպանուղով ուղևորվել է Տաթևի վանական համալիր, որտեղ հյուրերին սպասել են Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել վարդապետ Գևորգյանը, տեղի բնակիչները, մի խումբ զբոսաշրջիկներ։
Վանքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում կատարվել է Նիկոլա Ազնավուրի մկրտության արարողությունը՝ ձեռամբ վանահայր Տեր Միքայել վարդապետ Գևորգյանի։ Արարողությունն ուղեկցվել է Տաթևի վանական երգչախմբի կատարումներով։
«Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում։ Ծնողներս այնքան երջանիկ կլինեին՝ իմանալով, որ երկու որդիներս՝ Միշան և Նիկոլան, մկրտվել են այստեղ՝ Հայաստանում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին», - ասել է Շառլ Ազնավուրը։
«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, սովորել Շվեյցարիայում ու Կանադայում, բայց որքան մեծանում եմ, այնքան ուժեղ եմ կապվում հայկական արմատներիս։ Զրուցելով հորս, հորաքրոջս հետ, լսելով նրանց պատմությունները, ես վերադարձա ընտանիքիս արմատներին։ Սկսել եմ հայերեն սովորել։ Այս ամենից հետո զգացի, որ ցանկանում եմ մկրտվել հենց Հայաստանում»,- ասել է Նիկոլա Ազնավուրը։ Նա խոստովանել է, որ Տաթևի վանքում մկրտվելն իր կյանքի անմոռանալի պահերից մեկն է։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի