Չինաստանում հայտնել են կորոնավիրուսի հաղթահարման ժամկետները
Չինաստանի իշխանությունները մտադիր են մինչև փետրվարի վերջ ամբողջ երկրում, բացառությամբ Հուբեյ նահանգի, հաղթահարել կորոնավիրուսը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը՝ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովի հետ հանդիպմանը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Մենք մյուս շրջաններում, բացառությամբ Հուբեյի, կկարողանանք վարակի նկատմամբ հաղթանակ տանել այս ամսվա ընթացքում, իսկ համաճարակի կենտրոնում` հաջորդ ամսվա ընթացքում»,- նշել է դեսպանը:
Հանհուեյը նշել է նաև, որ հիվանդության տարածման կենտրոն հանդիսացող նահանգում կորոնավիրուսից մահացությունը կազմում է 2%, իսկ ամբողջ երկրում՝ 0,55%:
Մինչդեռ չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը հայտնում է, որ չինացի գիտնականները մշակել են կորոնավիրուսի հայտնաբերման նոր էքսպրես-թեստ, որի աշխատանքը հիմնված է հակամարմինների հայտնաբերման վրա:
Արագ ախտորոշման թեստի աշխատանքի սկզբունքը հիմնված է IgM և IgG հակամարմինների հայտնաբերման վրա: Թեստը թույլ է տալիս 15 րոպեի ընթացքում մարդկանց մոտ հայտնաբերել կորոնավիրուսը:
Ցզյանսու նահանգի որոշ հիվանդանոցներ և բժշկական կենտրոններ արդեն իսկ սկսել են թեստային ռեժիմով օգտագործել այս թեստը:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն` Չինաստանում կորոնավիրուսից զոհերի թիվը գերազանցել է 2200-ը:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից