Ու այս մարդիկ պնդում են, թե չեն կատարում քաղաքական հանձնարարություններ
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Ուզո՞ւմ եք իմանալ մեր իրավապահ մարնինների ողբալի վիճակը։
Հիմա ներկայացնեմ։
Իրականություն 1.
Ուրեմն ԱԺ-ում կատարված հանցագործության մասին գրություն եմ ուղարկում դատախազություն եւ ՀՔԾ, որտեղ մանրամասն ներկայացնում եմ բազմաթիվ փաստական տվյալներ, որոնք ակնհայտ վկայում են հանցագործության մասին, այդ երկու մարմիններից էլ ստանում եմ ի պատասխան գրություններ, թե իբր չի ներկայացվել փաստական տվյալներ ու չեն կարող քրեադատավարական ընթացակարգով քննության առնել դիմումում ներկայացված հանգամանքերը։
Իրականություն 2.
Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան կարճ գրառմամբ հայտնում է իր ստացած տեղեկությունը՝ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվում։
Սուրեն Պապիկյանն իր ուղիղ եթերում կոչ է անում ստուգել, թե ինչպես է իր մասին իբր գաղտնի տվյալները հասել «Հրապարակ» օրաթերթին՝ ՀՔԾ-ում գործ է հարուցվում։
Ու այս մարդիկ պնդում են, թե չեն կատարում քաղաքական հանձնարարություններ։ Երեւի ասում են ու հազիվ զսպում իրենց ծիծաղը։ Բայց դա ամենեւին էլ ծիծաղելիլ չէ, դա ողբալի իրողություն է։
Գրությամբ բազմաթիվ փաստական տվյալների հետ հայտնում եմ, որ անհնար էր պատգամավորը կարողանար ամսի 9-ին քվեարկեր նույն ամսի 11-ին ԱԺ-ում ստացված օրենքի նախագծին, քանի որ պարզապես նա չէր կարող այդպիսի նախագիծ տեսներ, այն գոյություն չուներ։ Միայն այս փաստն ամբողջությամբ պարտադրում է իրավապահներին հարուցել քրեական գործ եւ կատարել նախաքննություն։
ՀՔԾ-ի անգործությունը կբողոքարկեմ։
Հ.Գ. հետո էլ նստում տարբեր շրջանակներում քննադատություններիցս եք դժգոհում»։


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մինիոնները վերադառնում են
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում
ԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Եթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախ...