Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից․ Ղազինյան
Մյունխենյան «դեբատի» ընթացքում Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
«Մասնավորապես, նա հատուկ ընդգծեց, որ Արցախի պաշտպանության բանակի 80%-ը Հայաստանի քաղաքացիներ են և դրանով հիմնավորեց իր այն դիրքորոշումը, որ չկա Արցախի պաշտպանության բանակ և Արցախ պետություն։
Հայաստանի քաղաքացիների Արցախում ծառայելու դեմ Հայաստանում հրապարակային հանդես են գալիս տարբեր անհատներ, իսկ նրանց այս ալիևյան ագիտացիան տարածում են կասկածելի ծագում ունեցող լրատվամիջոցները։
Եթե Ալիևի պարագայում ամեն ինչ պարզ է, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ հակահետախուզության մարմինների լռությունն ու անգործությունը՝ ազդեցության գործակալներին բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ։
Հայկական բանակը, լինելով Հայաստանի ամենակայացած ազգային ինստիտուտը, արդեն երեք տասնամյակ երաշխավորում ու պաշտպանում է Հայկական երկու պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Այն ծակող փշի պես մնացել է նրանց կոկորդում, ուստի նրանք ջանք ու եռանդ չեն խնայում մեր բանակը թուլացնելու ուղղությամբ։
Մեր քաղաքացիները պետք է չափազանց զգոն լինեն և ոչ մի պարագայում չտրվեն օտարածին մանիպուլյացիաներին՝ պահպանելով մեր բանակի մարտունակությունն ու հզորությունը։
Հ.Գ. Բանակում վերջերս հաճախակի դարձած մահվան ելքով միջադեպերը պետք է դառնան ՀՀ իրավապահ մարմինների մանրակրկիտ քննության առարկա՝ հետագայում նման ողբերգական դեպքերը կանխելու, ապա բոլոր մեղավորներին պատասխանատվության կանչելու նպատակով»,-նշել է նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ