Մենք թշնամի ունենք երեխեք, ու ձեր խաղերի ժամանակը չունենք, մեզ պետություն է պետք, տնտեսություն, զենք, կարգապահ բանակ
Վաղը երկուշաբթի է։ Դե վեր կացեք ու ձեր ողջ իշխանությունով ասեք, թե վաղը ժամը քանիսի՞ց եք դադարեցնում ներքին թշնամանքի ու ատելության քարոզը, քանիսի՞ց եք դադարում թշնամիներին փնտրել մեր քաղաքներում, ավաններում ու գյուղերում, քանիսից եք դադարեցնում ֆեյսբուկապետության շրջանակներում հակառակորդներին պախարակելու ու խալխին հաճոյանալու արշավն ու գործով զբաղվելու, գործով, ժամը քանիսին եք մեզ հստակ ներկայացնելու ձեր անելիքները, ծրագրերը։
Մեկ էլ վաղը չմոռանաք որևէ ժամի հստակ գնահատական տալ վերջին օրերին բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերը շահարկող անասուններին, ովքեր այդ ամենի տակ դիտավորություն են տեսնում ու հայ մարդկանց անուններ տալիս, թե չէ տպավորություն է, որ դա իրականացնող ստահակները ձեզնից շատ հեռու չեն։ Մենք թշնամի ունենք երեխեք, ու ձեր խաղերի ժամանակը չունենք, մեզ պետություն է պետք, տնտեսություն, զենք, կարգապահ բանակ, միասնական հասարակություն, ավանդական ազգային արժեքներ, ազգային գաղափարախոսություն, միջազգային ասպարեզում կանխատեսելի հարաբերություններ...
Դուք այսօր դեռ չեք հասկանում, բայց ամենաքիչը դուք եք մեզ պետք, երեխե՛ք։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ