Վենեսուելա ժամանելուն պես ձերբակալել են Խուան Գուաիդոյի բարեկամին, որը փորձել է պայթուցիկ նյութեր տեղափոխել
Վենեսուելայի իշխանությունները երկիր ժամանելուն պես ձերբակալել են ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի բարեկամին, որը փորձել է TAP Portugal ավիաընկերության չվերթով պայթուցիկ նյութեր տեղափոխել, հայտնում է The Washington Post հրատարակությունը:
«Նրա մոտ հայտնաբերվել են մարտավարական լապտերներ, որոնց մարտկոցների համար նախատեսված մասերում պայթուցիկ նյութեր են եղել: Ենթադրվում է, որ դա С-4 սինթետիկ պայթուցիկ նյութ է»,- հայտարարել է Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելյոն:
Նա հավելել է, որ Խուան Խոսե Մարկես անունով քաղաքացին TAP Portugal ավիաընկերության ինքնաթիռ է բերել բեռը, սակայն որպես ուղևոր գրանցված չի եղել և թռիչքը զրահաբաճկոնով է իրականացրել:
Քաղաքական գործիչը հավելել է նաև, որ ձերբակալվածի անձնական իրերում բացի պայթուցիկ նյութերից անգլերեն լեզվով գաղտնի փաստաթղթերով հիշողության քարտ է հայտնաբերվել, իսկ հեռախոսում` Չարլզ անունով անհայտ անձի հեռախոսահամար, որը գրանցված է եղել որպես «Գաղտնի ծառայության գործակալ, Կոլումբիայի շրջան»:
Ավելի վաղ Խուան Գուաիդոյի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ չվերթներից մեկով Խուան Գուաիդոյի հետ Վենեսուելա ժամանելուց հետո Մարկեսին «բռնի կերպով առևանգել են»:
Հիշեցնենք, որ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունից հետո 2019 թվականի հունվարի 21-ից Վենեսուելայում լայնածավալ բողոքի ցույցեր էին սկսվել: Ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուաիդոն իրեն պետության ժամանակավոր ղեկավար էր հռչակել, այնուհետև ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք արևմտյան երկրներ հայտարարել էին նրա իշխանությունը ճանաչելու մասին: Դրան հաջորդեց Մադուրոյի հայտարարությունը, թե Գուադիոն ԱՄՆ-ի խամաճիկն է: Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ իրենց հերթին աջակցեցին Մադուրոյին` որպես երկրի օրինական նախագահի:
Ավելի վաղ The Washington Post հրատարակությանը տված հարցազրույցում Մադուրոն հայտարարել էր, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, սակայն կնախընտրեր միանգամից խոսել նախագահ Դոնալդ Թրամփի հետ, քանի որ կարծում է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն անհաջողություն է ունեցել Վենեսուելայում և Թրամփի փոխարեն պատասխանատվություն է կրում Վենեսուլայի նկատմամբ վարած քաղաքականության համար:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան