«Կրակային ջրվեժ». ամերիկյան ազգային պարկում գտնվող ջրվեժը փետրվարին վերածվում է արտասովոր զբոսավայրի (լուսանկար, տեսանյութ)
Ամերիկյան «Յոսեմիթի ազգային պարկի» ժամանակավոր ջրվեժը վերածվել է հանրահայտ զբոսաշրջային վայրի:
Ինչպես հայտնում է Oddity central-ը, այն զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է հայտնվում հատկապես փետրվարին, երբ որոշակի եղանակային պայմաններում արևի լույսի ներքո ժայռից ցած գահավիժող ջուրը կրակի գույն է ստանում: Այստեղից էլ առաջացել է Yosemite Firefall («Յոսեմիթի կրակային ջրվեժ») անվանումը:
Ամեն տարի դեկտեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածում այստեղ ջրվեժ է ձևավորվում, որի ջուրն առաջանում է սարի ձյան հալոցքից: Որպես ջրվեժ այն ևս գրավում է մարդկանց ուշադրությունը, սակայն առավել տպավորիչ է դառնում հենց փետրվարին:
Աղբյուրը նշում է, որ արտասովոր գունավորումը 7-10 օր է նկատվում, երբ ժայռի գագաթից ջրի փոխարեն, ասես, լավա թափվելիս լինի: Սակայն այս երևույթն ամեն տարի չէ, որ կրկնվում է, քանի որ բոլոր անհրաժեշտ պայմանները չեն համընկնում ամեն տարի: Անպայման ձյուն պետք է լինի լեռան գագաթին, և ջերմաստիճանը պետք է բավականին բարձր լինի, որպեսզի ձյունը հալչի: Իսկ երբ Կալիֆոռնիայում երաշտ է լինում, ջրվեժ ընդհանրապես չի ձևավորվում և չի կարող վերածվել «հոսող լավայի»:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան