Անգլիայում ամուսինները լողափով քայլելիս ենթադրաբար նացիստական ժամանակների թույնով լի պարկուճ են գտել
Անգլիայում ամուսինները լողափով քայլելիս պարկուճ են գտել, որում ենթադրաբար թույն է գտնվում, գրում է Daily Mail պարբերականը:
Էմմա Լոֆթհաուսն ու Շոն Բլումերը Ուայթ կղզում զբոսնել են ափով և հանկարծ ավազի մեջ երկաթյա պարկուճ են գտել, որում հեղուկով սրվակ է եղել: Գտածոն, ըստ ամուսինների, նման է Ադոլֆ Հիտլերի կնոջ` Եվա Բրաունի թույնով լի սրվակին, որով նա ինքնասպան է եղել:
Զույգը գտածոյի մասին ոստիկանությանն է հայտնել, որտեղից հայտնել են, որ գտածոն կարող են դեն նետել կամ պահել իրենց:
Անգլիացիները ենթադրում են, որ այն պատրաստվել է Գերմանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ ներսում գտնվում է կալիումի ցիանիդ:
Զույգը մտադիր է ուսումնասիրել գտածոն:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ազդեցիկ նացիստները, այդ թվում Եվա Բրաունը, ինքնասպան են եղել ցիանիդի հաբեր օգտագործելով:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը