Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումը ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ Հայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026» ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները

Դաշտավան գյուղի եկեղեցու մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք՝ քարերով, մահակներով և կռփազենքով. ՆԳՆ պարզաբանումըՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում. վարչապետՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՀայ շախմատիստները մասնակցում են «Spilimbergo International 2026»ՆԳՆ ՓԾ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը կգործի վարչական նորակառույց համալիրումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԽնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհիցԵրևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկը
Ոճ և դեմքեր

«Երբ մոռանում ես բռնակալի հայրանունը». Ուսպենսկայայի միակ դուստրը մոր հետ սկանդալից հետո ԱՄՆ տեղափոխվելուց հետո խոսել է ազատության մասին (լուսանկար)

ՌԴ հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի միակ դուստրը` Տատյանա Պլակսինան, ԱՄՆ մեկնելուց հետո գրառում է արել սոցցանցերում, որն առիթ է տվել մտածելու, որ մայր ու դուստր այդպես էլ համաձայնության չեն եկել, գրում է woman.ru-ն:

Տատյանան Instagram սոցցանցում իր նկարած նկարներից է հրապարակել, որում պատկերված է աղջիկ` աչքին ու վզին կարմիր կետով: Հիշեցնենք, որ նա մեղադրել էր մորը իր նկատմամբ բռնություն կիրառելու համար:

Լուսանկարին կից Պլակսինան մեջբերել է Իոսիֆ Բրոդսկիի բանաստեղծությունից մի հատված. «Ազատությունն այն է, երբ մոռանում ես բռնակալի հայրանունը»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան դժգոհել է իր դուստր Տատյանա Պլակսինայի հետ սկանդալից հետո «իր կյանքը ոչնչացնելու» փորձերից ու իր դեմ տարվող թունավոր արշավից: Համապատասխան գրառումը երգչուհին արել է Instagram-ում:

«Եվս մեկ անգամ շնորհակալություն իմ հանդիսատեսին, որն ինձ սիրում է և աջակցում, որը հավատում է ինձ, այլ ոչ ստոր տականքներին, որոնք փորձում են սևացնել ինձ և քանդել իմ ընտանիքը: Սակայն այդ վաճառված ու անգութ լրագրողներին դա չի հաջողվի»,- գրել է Ուսպենսկայան:

Հիշեցնենք, որ օրերս ռուսական հեռուստատեսությամբ «Աստղերը հավաքվել են» («Звезды сошлись») հաղորդման շրջանակում Պլակսինան հայտարարել էր, որ մայրը կողպում է դուռն ու սկսում խեղդել իրեն, սպառնում է հոգեբուժարան ուղարկել:

Դա շատ էր զարմացրել Ուսպենսկայայի երկրպագուներին, որոնք երգչուհուն խնդրել էին պարզաբանել դստեր հետ կապված իրավիճակն ու այն, թե արդյոք մայրն իրոք այդքան դաժան է վարվել դստեր հետ:

Ուսպենսկայայի փաստաբանի խոսքով՝ Պլակսինայի մոտ շիզոֆրենանման պսիխոզ է ախտորոշվել, և աղջիկը հաշիվ չի տալիս իր քայլերին:

Առաջացած սկանդալից հետո Պլակսինան սոցկայքերում հրապարակավ ներողություն էր խնդրել մորից:

«Սիրելի մայրիկ, ներիր հիմարության համար: Մինչև կյանքիս վերջ ծնկաչոք կլինեմ քո առաջ: Ցավում եմ, որ մեզ համար այսքան բարդ ժամանակահատվածում ազատություն եմ տվել հույզերիս, իսկ անշնորհք մարդիկ օգտվել են դրանից»,-գրել էր աղջիկը:

Ուսպենսկայան, իր հերթին, մեկնաբանելով դստեր հնչեցրած մեղադրանքները, ասել էր, որ լրագրողները հոգեբանական ճնշում են գործադրել աղջկա վրա՝ նրան ստիպելով անհեթեթ բաներ խոսել:

Ուսպենսկայայի դուստրն ընտանեկան սկանդալից հետո լքել է Ռուսաստանը: