Բժիշկը պացիենտներին քաղցկեղով է վախեցրել հանուն ոչ անհրաժեշտ ինտիմ հետազոտությունների
Մեծ Բրիտանիայում աշխատող ընդհանուր պրակտիկայի բժիշկ Մանիշ Շահը իր պացիենտներին վախեցրել է իբր նրանց մոտ քաղցկեղ կա եւ համոզել է անցնել ոչ անհրաժեշտ ինտիմ հետազոտություններ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ 2009-2013 թվականներին Լոնդոնի արեւելքում գտնվող բժշկական կենտրոնում 16-ից մինչեւ 39 տարեկան 24 պացիենտներ սեռական ոտնձգության են ենթարկվել 50-ամյա բժշկի կողմից: Նա նրանց նշանակել է տարբեր անալիզներ եւ հետազոտություններ, չնայած նրանցից ոչ մեկի մոտ քաղցկեղի կասկածներ չեն եղել: Շահը պացիենտներին պատմել է Հոլիվուդի աստղերի մոտ կրծքագեղձի քաղցկեղի օրինակների մասին, որ իր մտացածին ախտորոշումները ավելի համոզիչ հնչեն:
Բժիշկն առանց որեւէ բժշկական ցուցումի շոշափել է կանանց կուրծքը, ընդ որում՝ նա ձեռնոց չի հագել: Պացիենտներից մեկին նա ստիպել է հետազոտության համար ամբողջությամբ հանվել: Դրանից բացի, ըստ հայդլայնների՝ ինտիմ հետազոտությունների ժամանակ կաբինետում պետք է ներկա լինի երրորդ անձ (օգնականը, բուժքույրը կամ պացիենտի ազգականը), սակայն Շահը մշտապես պացիենտի հետ մենակ է մնացել:
Անցյալ տարվա աշնանը Շահին մեղավոր են ճանաչել 6 կանանց նկատմամբ սեռական հիմքով 25 հանցագործության կատարման մեջ: Նա դատապարտվել է նաեւ 2018 թվականին 18 այլ կանանց հետ կապված հանցագործությունների համար: Հիմա բժշկին սպառնում է 15 տարվա բանտարկությունից ոչ պակաս, քննությունը շարունակվում է:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը