80 տարի հետո Երկիրը կտաքանա վախեցնող 5 աստիճանով
Կլիմատոլոգիայի գլխավոր հարցերից մեկը CO2-ի խտության կրկնապատկման հանդեպ կլիմայի զգայունությունն է՝ համեմատած մինչինդուստրիալ մակարդակի հետ։ Մի քանի տասնամյակների ընթացքում համարվել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Երկիրը կտաքանա մոտ 3°С-ով։ Հենց այս թվերն են ընկած Փարիզյան համաձայնագրի հիմքում, հայտնում է HighTech+-ը։
Սակայն հրապարակվել են նոր մոդելներ, որոնց համաձայն՝ կլիման, պարզվել է, շատ ավելի զգայուն է ջերմոցային գազերի հանդեպ։ Ըստ դրանցից հինգի, CO2-ի կոնցենտրացիայի կրկնապատկումը կհանգեցնի 5°С-ով ջերմաստիճանի աճի, որը մոտավորապես 1/3-ով բարձր է նախկին կանխատեսումներից։ Փոփոխությունները կապված են գլոբալ ջերմաստիճանի կարգավորման մեջ ամպերի դերի վերագնահատման հետ։
Սարսափեցնող եզրահանգման են եկել միանգամից մի քանի գիտական խմբեր՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից եւ Ֆրանսիայից, նշում է Business Insider-ը։
Փորձագետները կանխատեսում են, որ նույնիսկ 2°С-ով ջերմաստիճանի աճը կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ տնտեսության եւ շրջակա միջավայրի համար։ 5°С-ով աճը կարող է նշանակել մարդկային քաղաքակրթության մահ եւ կենսաբանական տեսակների մեծ մասի ոչնչացում։
Կլիմայական փոփոխությունները կանգնեցնելու միակ միջոցը ջերմոցային գազերի արտանետումները կրճատելն է։ Հակառակ դեպքում դրանց խտությունը արդեն մինչեւ դարի վերջը կկրկնապատկվի։ Այնուամենայնիվ, այդ ցուցանիշը շարունակում է աճել՝ ավելի ու ավելի քիչ ժամանակ թողնելով անհրաժեշտ միջոցների ձեռնարկման համար։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան