NASA-ն կոչ է արել ավտոարտադրող ընկերություններին միանալ նոր լուսնագնացի ստեղծման գործին
Տիեզերագնացության եւ տիեզերքի հետազոտման ազգային վարչությունը դիմել է ավտոարտադրող ընկերություններին՝ խնդրելով միանալ նոր լուսնագնացի ստեղծման աշխատանքներին, հայտնում է Autonews-ը։
Նոր սարքը կստեղծվի NASA-ի «Արտեմիս» տիեզերական ծրագրի շրջանակներում, որը նախատեսում է մարդկանց վերադարձը Լուսին։ Մասնավորապես, դրա նպատակներից մեկը Երկրի արբանյակ «առաջինը կնոջը եւ այնուհետեւ տղամարդուն» ուղարկելն է։ «Արտեմիսը» պետք է դառնա մոլորակի վրա բնակություն հաստատելու միջոց, իսկ ստացված փորձը պետք կգա Մարսի հետագա իրացման համար։
NASA-ի կոնցեպտի համաձայն, նոր լուսնագնացը պետք է ունենա ոչ հերմետիկ բաց խցիկ, առաջադեմ սարքավորումներ, ինչպես նաեւ կառավարման արտաքին մարմիններ, որպեսզի մարդը կարողանա լիարժեք ղեկավարել սարքը։ Ընդ որում, ենթադրվում է, որ սարքավորումների մեջ կլինեն ամբողջովին ավտոնոմ ռոբոտներ, որոնք կկարողանան հասնել դժվարամատչելի վայրեր, ինչպես նաեւ կտանեն լրացուցիչ իրերը արշավի ժամանակ։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան