644 մլն դոլար. Բիլ Գեյթսը գնել է հեղուկ ջրածնով աշխատող առաջին զբոսանավն աշխարհում
Աշխարհի երբեմնի ամենահարուստ մարդ Բիլ Գեյթսը գնել է աշխարհում առաջին ջրածնային սուպերզբոսանավը, որն արժե 644 մլն դոլար:
Ինչպես նշում է The Guardian-ը, հեղուկ ջրածնի հիմքով գործող ջրային փոխադրամիջոցն ունի լողավազան, ուղղաթիռի վայրէջքի հարթակ, մարզասրահ, սպա սրահ և այլ հարմարություններ:
Aqua կոչվող զբոսանավն ունի 112 մ երկարություն: Դրա շնորհանդեսը կայացել էր նախորդ տարի՝ Մոնակոյի զբոսանավերի ամենամյա շոուի շրջանակում:
Զբոսանավն ունի հինգ տախտակամած: Այն նախատեսված է առավելագույնը 14 հյուրի և 31 հոգանոց սպասարկող անձնակազմի համար:
Նշվում է, որ Microsoft ընկերության միլիարդատեր հիմնադրի նոր շքեղ զբոսանավը ջուրը չի իջեցվի մինչ 2024 թվականը:
64-ամյա Գեյթսն աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվել է 118 մլրդ դոլար: Հատկանշական է, որ միլիարդատերը շատ է սիրում հանգիստը զբոսանավերի վրա անցկացնել, սակայն իր սեփական զբոսանավը չունի: Սովորաբար նա վարձակալում է դրանք:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին