Ալեքսանդր Դրուզը դժգոհել է իր թոշակից (լուսանկար)
Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի էլիտար ակումբի մագիստրոս Ալեքսանդր Դրուզը «Телепрограмма» պարբերականին տված հարցազրույցում խոսել է իր թոշակի մասին:
Մինչ այդ հեռուստահաղորդավարուհի Ելենա Խանգան էր հայտարարել, որ ստանում է ամսական 23 000 ռուբլի (շուրջ 172 000 դրամ) թոշակ, ինչը չի բավարարում կյանքի համար:
«Այդ թոշակով ապրելն անհնար է: Ինչպես և Ելենա Խանգայի թոշակով: Իմ թոշակը նույնիսկ ավելի քիչ է, քան նրանը»,- հայտարարել է Դրուզը:
Իրենց թոշակների մասին ավելի վաղ խոսել էին նաև ռուսական շոու բիզնեսի մի շարք այլ ներկայացուցիչներ: Երգիչ Յուրի Լոզան հայտարարել էր, որ ստանում է 12 000 ռուբլի թոշակ, հումորիստ Եվգենի Պետրոսյանը` 20 000-ից մի փոքր ավելի, իսկ հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Դուբովիցկայան` 16 000 ռուբլի:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան