Մինսկը և Մոսկվան պայմանավորվածություն են ձեռք բերել գազի և նավթի գնի շուրջ
Բելառուսը պատրաստ է ռուսական նավթը ձեռք բերել միջազգային գնային գործակիցների հիման վրա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը:
«Եթե խոսենք նավթի ու նավթային շուկայի հարցով պայմանավորվածության մասին, ապա ռուսական կողմը համաձայնել է, որ բելառուսական նավթավերամշակող գործարանները նավթը կգնեն ռուսական նավթային ընկերությունների հետ պայմանավորված գնով, որոնք սահմանվում են միջազգային շուկայում»,- ասել է Կրուտոյը:
Նրա խոսքով՝ բելառուսական կողմը հատուկ բացառիկ պայմաններ չի ուզում, այլ ցանկանում է նավթը գնել միջազգային գներով:
Նա վստահեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է այդ մոտեցման հետ: «Բացի այդ, նա խոստացել է, որ ռուսական կառավարությունն ամեն կերպ կաջակցի ռուսական ընկերությունների հետ մեր աշխատանքին»,- հավելել է բելառուս պաշտոնյան:
Բացի այդ, Կրուտոյը նշել է, որ ռուսական գազի գինը Բելառուսի համար կազմում է 127 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց ընթացիկ տարվա մարտ-դեկտեմբեր ամիսներին մատակարարման պարագայում:
Պաշտոնյան հավելել է, որ առաջիկա շաբաթներին կողմերը կշարունակեն բանակցությունները գազի հարցով, հավանական է` որոշակի փոփոխություններ լինեն ընդունված որոշումներում:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան