Թուրքմենստանի նախագահն իր որդուն նշանակել է արդյունաբերության և շինարարության նախարար
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր որդի Սերդարին նշանակել է արդյունաբերության և շինարարության նախարար: Այդ մասին այսօր հաղորդել են երկրի պետական լրատվամիջոցները:
Մինչ այս Սերդար Բերդիմուհամեդովը Ահալ նահանգի նահանգապետն էր, որտեղ նախատեսվում է նոր քաղաք կառուցել:
Վերջերս երկրի ղեկավարը կարգադրություն է ստորագրել 1,5 միլիարդ դոլար հատկացնել նոր քաղաքի կառուցման համար արտասահմանից անհրաժեշտ շինանյութ ու սարքավորումներ գնելու համար: Ենթադրվում է, որ Բերդիմուհամեդովի որդին նախարար է նշանակվել այդ հավակնոտ ծրագիրը իրականացնելու համար:
Բերդիմուհամեդովների ընտանիքը Ահալ նահանգից է: 38-ամյա Սերդարը անցած տարի նշանակվել է այդ նահանգի վարչակազմի ղեկավար, մեկ տարի անց արդեն նախարար է դարձել: Պետական կառավարման համակարգում նրա արագ վերելքը ենթադրել է տալիս, որ Թուրքմենստանի 62-ամյա ղեկավարն իր պաշտոնի ժառանգորդ է նախապատրաստում որդուն:
Ըստ «Human Rights Watch»-ի զեկույցի՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, նրա հարազատներն ու մտերիմները վերահսկում են երկրի հանրային կյանքի բոլոր ոլորտները:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը