Արքայազն Էնդրյուն հրաժարվել Է ծովակալի կոչումից Էպշտեյնի հետ կապված սկանդալի պատճառով
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու որդին՝ Էնդրյուն, արքունիքի խորհրդով որոշել Է ժամանակավորապես հրաժարվել իրեն ռազմածովային ուժերի ծովակալի կոչում շնուրհելուց՝ ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ իր կապերի շուրջը ծագած սկանդալի պատճառով: Փետրվարի 7-ին այդ մասին հայտնել Է Daily Express թերթը:
Հերթական պատվավոր զինվորական կոչումը դուքսին պետք Է շնորհվեր ծննդյան 60-ամյակի (փետրվարի 19-ին) առթիվ՝ վաղեմի պրակտիային համապատասխան, ըստ որի թագավորական ընտանիքի ավագ անդամները պետք Է գտնվեն զինվորական ծառայության մեջ: Սակայն, Բուքինգհեմի պալատի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ արքայազնին խորհուրդ Է տրվել հրաժարվել պլանավորված բարձացումից այնքան ժամանակ, քանի դեռ նա լիովին չի վերականգնել պաշտոնական պարտականությունները որպես թագավորական ընտանիքի անդամ:
Արքայազն Էնդրյուն պաշտոնական պարտականությունների կատարումից ժամանակավորապես հրաժարվել Է 2019 թվականի նոյեմբերին:
Նա նաեւ այն ժամանակ հայտարարել Է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ Է շահագրգիռ իրավապահ մարմիններին ցույց տալ ամբողջ անհրաժեշտ օգնությունն Էպշտեյնին վերաբերող բոլոր հետաքննություններում: Վերջինս ԱՄՆ-ի իշխանությունների կողմից մեղադրվել Է սեռական բռնության եւ անչափահասներին մարմնավաճառության ներքաշելու մեջ, իսկ 2019 թվականի օգոստոսին ինքնասպան Է եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ