Հայրը «հանճարեղ» միջոց Է գտել լացող որդուն հանգստացնելու համար
ԱՄՆ-ի բնակիչ Լոնի Քարթերը յուրօրինակ միջոց Է ցուցադրել լացող երեխային հանգստացնելու համար. նա ձայնագրել Է իր որդու ճիչերը եւ ձայնագրությունը միացրել որդու համար, ինչից հետո տղան հանդարտվել Է: The Sun հրատարակությունը, որը պատմել Է ամերիկացու նորարարության մասին, նրա առաջարկած միջոցը համարել Է հանճարեղ:
Կարճատեւ հոլովակում վեցամսական երեխան դադարում Է լաց լինել՝ լսելով իր հոր կողմից արված ձայնագրությունը: «Այդ դու ես, բարեկամ: Ահա թե ինչպես Է քո ձայնը հնչում»,- դիմում Է նրան հայրը: Մեկնաբանություններում ոչ բոլոր օգտատերերն են Քարթերի հայտնագործությունը համարում ֆենոմենալ: Salam նիկով օգտատերը կարծում Է, որ երեխան լաց Է լինում սենյակում հնչող բարձր երաժշտության պատճառով, իսկ Risa-ն նշել Է, որ տղային հանգստացնելու շատ ավելի գործուն միջոց կլիներ պարզապես նրան ձեռքերի վրա վերցնելը:
Genius dad hack sees his son stop crying by playing back a recording of his screams pic.twitter.com/r5nJd5jo76
— The Sun (@TheSun) February 6, 2020


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ