Կրասնոդարցի ամենատարեց օրենքով գող Վոլչոկը հայտնվել է բանտում ստրուկներ պահելու համար
Կրասնոդարցի օրենքով գող Վլադիմիր Վոլկովը, որը հանցագործ շրջանակներում հայտնի է Վոլչոկ մականունով, 4 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ խարդախության, շորթման, ստրուկներ ունենալու և հանցավոր միությանը մասնակցության համար, հայտնում է «Փրայմ Քրայմ»-ը:
Հաղորդվում է, որ 70-ամյա հեղինակության և նրա յոթ հանցակիցների նկատմամբ դատավճիռը կայացվել է Մայկոպի շրջանային դատարանում 2019 թվականի դեկտեմբերի 27-ին և ուժի մեջ է մտել այս օրերին: Հաշվի առնելով ժամկետը, որը Վոլկովն անցկացրել է հետաքննության տակ, նա ազատ կարձակվի այս տարի:
Վոլկովը խորհրդային տարիներին դատվել էր շորթման համար: Գողական կոչումը քրեական հեղինակությունը ստացել էր 1982 թվականին` քութաիսցի օրենքով գող Ավթանդիլ Չիխլաձեի (Քվեժո) մասնակցությամբ: Այս պահին Վլադիմիր Վոլկովը գործող ամենատարեց սլավոնացի օրենքով գողն է:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը