Մարոկկոյի դեսպանի ազգային հագուստը «զվարճացրել» է Պուտինին (տեսանյութ)
Ռուսաստանում Մարոկկոյի դեսպան Լոթֆի Բուշաարան իր հանդերձանքով զվարճացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է apostrophe.ua կայքը:
Վլադիմիր Պուտինը Կրեմլի Մեծ պալատի Ալեքսանդրովյան սրահում օտարերկրյա 23 դեսպաններից հավատարմագրեր է ընդունել:
Դեսպանների շարքում է եղել նաև Մարոկկոյի ներկայացուցիչը, որը միջոցառմանն է եկել իր երկրի ավանդական հագուստով` սպիտակ ջելաբայով` սրածայր գլխարկով երկարափեշ ազատ խալաթով: Հավատարմագիրը դիվանագետից ստանալիս Պուտինը լայն ժպտացել է, ինչպես լրատվականներն են նշում, ավելի լայն, քան սովորական դեպքերում:
Համացանցային օգտատերերը տեսանյութը դիտելուց հետո սկսել են կատակներ անել դեսպանի հագուստի վերաբերյալ, լրագրողներից մեկն էլ իր հերթին թելեգրամյան ալիքում կատակել է, թե մարոկկացի դեսպանը «կարծես կորոնավիրուսի մասին լուրերից դուրս եկած լինի»:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը