«Ես այսօր փակ եմ». Ֆրանսիայում գործադուլի պատճառով փակվել է Էյֆելյան աշտարակը
Ֆրանսիայի խորհրդանիշը համարվող Էյֆելյան աշտարակը փակվել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ Solidaires արհմիությունների խմբի գործադուլի պատճառով, հայտնի է դառնում Twitter սոցիալական կայքում աշտարակի էջում տեղադրված հայտարարությունից:
«Ազգային գործադուլի պատճառով այսօր փակ եմ»,- ասվում է հայտարարության մեջ:
Նաև նշվում է, որ աշտարակի շրջակա տարածքը բաց կլինի այցելուների համար. նրանք կարող են անվճար շրջել մոտակայքում:
Դեկտեմբերի 5-ից` կառավարության հայտարարած կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլի մեկնարկից ի վեր Ֆրանսիայում բազմաթիվ բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակցել են տարբեր մասնագիտությունների տեր անձինք` տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ, իրավաբաններ, ուսուցիչներ, այլք: Ավելի քան մեկ ամիս շարունակվող ակցիաների հետևանքով զգալիորեն խաթարվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Կենսաթոշակային օրենսդրության բարեփոխումների նախագիծը հունվարի 24-ին ներկայացվել է Ֆրանսիայի կառավարության նիստում: Փետրվարին փաստաթուղթը կներկայացվի խորհրդարան:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը