Դամասկոսը հրթիռային հարձակման է ենթարկվել. հրապարակվել է հարձակման հետ մղման տեսանյութը
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում պայթյունների ձայներ են լսվել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը` սիրիական լրատվամիջոցներին հղումով:
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հրթիռային հարձակումը հետ են մղել, հաջողվել է «վերացնել հակառակորդի մի շարք կրակակետեր»:
Ըստ սիրիական լրատվամիջոցների` հարձակումը տեղի է ունեցել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներից:
Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի մեկնաբանել իր մասնակցությունը հարձակմանը:
Վերջին անգամ Դամասկոսը հրթիռային հարձակման էր ենթարկվել անցյալ տարվա դեկտեմբերին:
Սիրիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու պետությունների ստեղծման օրվանից նրանք գտնվում են պատերազմական իրավիճակում: Մասնավորապես, երկու պետությունների միջև երկարամյա հակամարտություն է ընթանում Գոլանի բարձունքների կարգավիճակը որոշելու հարցում:
Իսրայելցի զինվորականները մեկ անգամ չէ, որ հարվածներ են հասցրել Սիրիայի օբյեկտներին` իրենց գործողությունները բացատրելով նրանով, որ իրենք չեն ցանկանում, որ թշնամու ձեռքում ժամանակակից զենք հայտնվի: Առաջին հերթին, խոսքը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մասին է, որոնք իրենց ռազմական գործողություններով աջակցում են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին և ղեկավարվում են Թեհրանի կողմից:
Սիրիական SANA պետական գործակալությունը հրապարակել է Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգի` հրթիռային հարձակման հետ մղման կադրերը:


















































Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն
ԱՄՆ-ն դատապարտում է Սիրիայում արմատական ահաբեկիչների իրականացրած սպանությունները. Մարկո Ռուբիո
Հարյուրավոր սիրիացիներ բռնությունից ապաստան են գտել Լաթաքիայի ռուսական ավիաբազայում. Reuters
Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան
Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը