11-ամյա դպրոցականն ինքնագլորով վնասազերծել է մանկապիղծ ոստիկանին
Մոսկվայում 11-ամյա դպրոցականը ճարպիկ բնավորության շնորհիվ փրկվել է մանկապիղծ ոստիկանից: Աղջիկը արագ կողմնորոշվել է եւ ինքնագլորով հարվածել է ոստիկանին գոտկատեղից ներքեւ, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Երեխայի վրա հարձակումը, պարբերականի հաղորդմամբ, տեղի է ունեցել 2018-ի սեպտեմբերին, երբ 11-ամյա աղջիկը որոշել է զբոսնել իր ընկերուհու հետ: Սակայն այդպես էլ չի սպասել նրան եւ որոշել է տուն վերադառնալ: Այդ ժամանակ անծանոթը հետեւել է աղջկան եւ նրա հետ վերելակ նստել, ապա իջեցրել է շալվարը:
Բարեբախտաբար, դպրոցականը խիզախ աղջիկ է եղել, նա ամբողջ ուժով հարվածել է նրան ինքնագլորով, որից հետո վերելակի դռները բացվել են, եւ դպրոցականը հասել է իր հարկ:
Տանը նա ամեն ինչ պատմել է մորը, վերջինս դիմել է իրավապահ մարմիններին:
Տեսանկարահանող սարքերից պարզ է դարձել, որ մանկապիղծը ՌԴ ՆԳՆ աշխատակից է: Այդ նույն օրը նա արձակուրդից առաջ բուժզննություն է անցել եւ նույնիսկ գնացել հոգեբույժի մոտ: Բժիշկների եզրակացության մեջ նշվում է, որ ավագ սերժանտն առողջ է եւ պիտանի է ծառայության համար:
Ոստիկանը փորձել է քննիչներին համոզել, որ պատահական է մտել այդ շենք եւ ցանկացել է բնական կարիքները հոգալ: Սակայն տեսախցիկներն այլ բան են ցույց տվել:
Սեռական բնույթի բռնի գործողությունների համար Գոլովինսկի դատարանը նրան 6 տարվա ազատազրկման է դատապարտել: Դպրոցականը բացատրել է, որ ինքը փրկվել է բնազդի օգնությամբ:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը